Կրակոցներ Երևանում. մարտադաշտ հիշեցնող դեպքի վայրում գտել են մեծ թվով պարկուճներ, չկրակված փամփուշտներ և ատրճանակ

Երևանում, հունվարի 28-ին, կրակոցներ են հնչել. ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները մարտադաշտ հիշեցնող վայրում հայտնաբերել են ատրճանակից և ինքաձիգից կրակված պարկուճներ, գնդակ, և չկրակված փամփուշտներ: Հայտնաբերվել է նաև ատրճանակ:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Opel մակնիշի 88 UF 808 համարանիշի ավտոմեքենա, իսկ կրակոցների հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Gazel մակնիշի ավտոմեքենա:

Այս պահին ոստիկանությունը պարզում է, արդյոք կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ: Մի քանի օպերատիվ խմբեր էլ մեկնել են հիվանդանոցներ, պարզելու համար վիրավորներ հիվանդանոցներ տեղափոխվել են թե ոչ:

Փաստի առթիվ Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *