«Ուզում եմ օրինակ ծառայել արտերկրում ապրող մեր հայրենակիցներին». Հոլանդիայում բնակվող մեր հայրենակցուհին հայրենապահպան նախաձեռնության հովանավոր /ֆոտո/

20 տարուց ավելի Հոլանդիայում բնակվող մեր հայրենակցուհի Լիլի Պողոսյանը ոչ միայն հաջողակ գործարար է, այլ նաև հայրենապաշտ հայուհի: Հիմնականում ներդրումային բիզնեսով զբաղվող հայուհին ամենատարբեր նախաձեռնություններով եղել է ոչ միայն հայաստանաբնակ, այլ նաև սփյուռքում բնակվող հայերի կողքին:
Նա նաև աշխատանքով է ապահովել արտրկրում ապրող բազմաթիվ հայերի:
Լիլի Պողոսյանը այս անգամ Հայաստան է եկել նոր նախաձեռնությունը իրականություն դարձնելու համար:

«Նախաձեռնությունը` «Հայ մնամ» ծրագրի շրջանակներում է: Առաջարկը ստացել եմ դերասան-նմանակող, մշակութային գործիչ Արմեն Ավետյանից և միանգամից համաձայնել եմ աջակցել նախագծին, քանի որ այն հայապահմանպան հիմքերը ամրապնդելու նպանակ ունի: Ես շատ հայրենասեր մարդ եմ և հնարավորինս մասնակցում եմ նման  նախաձեռնություններին: Բոլոր գործերս թողել եմ, որ անպայման ներկա լինեմ համերգային ծրագրով և հետաքրքիր ծիսական խորհրդով հագեցած Տյառնընդառաջի տոնին: Միջոցառման ընթացքում ներկայացվելու են տոնի խորհրդին առնչվող դրվագներ»,-Arlur.am-ի հետ զրույցում ասաց Լիլի Պողոսյանը:

(Լուսանկարներում` Լիլի Պողոսյան, Արմեն Ավետյան)

Լիլի Պողոսյանը ընդգծեց, որ ինքը շարունակաբար աջակցելու է նման նախագծերին.

«Ուզում եմ օրինակ ծառայել արտերկրում ապրող մեր հայրենակիցներին և հորդորել նրանց, որ իրենց լուման ներդնեն Հայաստանի հանրապետության բարեկեցությանը միտված ծրագրերին: Փորձենք ժպիտ ու սեր պարգևել մեր ժողովրդին»,-հավելեց Լիլի Պողոսյանը:

Հ.Գ Փետրվարի 14-ին ժամը 13:00-ին Գեղարքունիքի Մարզի Գագարին համայնքում 
հրավիրում ենք մասնակցելու Տիարն ընդառաջ տոնին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *