Հայոց Բանակի տոնը Е.R.A. (Հույն-Ռուս-Հայ ) միության նախագահ Աղավնի Մկրտչյանի ջանքերի շնորհիվ նշվեց Աթենքում /տեսանյութ/

Փետրվարի 22-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Е.R.A. (Հույն-Ռուս-Հայ ) միության նախագահ Աղավնի Մկրտչյանի ջանքերի շնորհիվ, կայացավ Հայոց Բանակի 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Հունաստանում բնակվող հայեր, ինչպես նաև ռուսներ և հույներ: Հանդիպմանը ներկա էին արցախյան պատերազմով անցած ազատամարտիկներ:
Աղավնի Մկրտչյանը խոսեց վերջերս Հայաստան կատարած իր այցի, «Ֆիդայիներ» Հասարակական կազմակերպության և Arlur.am լրատվական կայքի համագործակցության ծրագրերի մասին, որոնք միտված են լինելու Հայաստան-Սփյուռք կապերի ամրամպնդմանը:
Նեկայացվեց «Ֆիդայիներ» Հասարակական կազմակերպության ղեկավար Սեյրան Չիլինգարյանի և Arlur.am լրատվական կայքի խմբագիր Լուսին Ղազարյանի տեսաուղերձը:
Աղավնի Մկրտչյանը , ով «Ֆիդայիներ» ՀԿ խմբապետ է, պատվոգրեր հանձնեց ազատամարտիկներ Սամվել և Վաչագան Թովմասյաններին, Սիմոն Արզումանյանին և Սահակ Սարգսյանին:
Նա հավաստիացրեց, որ առաջիկայում ևս կկազմակրրպվեն հայապահպանմանը ուղղված միջոցառումներ:

Մանրամասները` տեսանյութերում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *