Ուժայինները գնում են Մոսկվա` հաղթանակ բերելու /տեսանյութ / լուսանկարներ/

«Մարտի 26-28-ին` Մոսկվայում անցկացվելու է  Եվրոպայի չեմպիոնների գավաթի 5-րդ առաջնությունը, որին մասնակցելու ենք 12 մարզիկով: Հիմնական նպատակը գավաթը Հայաստան բերելն է: Այսօր մեր նպատակների մասին կխոսենք ձևավորված եռամիասնության անդամներով` Arlur.am լրատվական կայքի խմբագիր Լուսին Ղազարյանի և «Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանի հետ նույն նպատակն ենք հետապնդում»,-այս մասին,այսօր` մարտի 7-ին «Զարկերակ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ուժային եռամարտի (Պաուերլիֆտինգ) ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը:

1988 թվականին Գագիկ Սարոյանը ապրեց երկրաշարժի դաժան իրողությունը իր ներսում ուժ դարձնելու պահը: Լինելով սպիտակցի` Սարոյանը որոշում կայացրեց ստեղծել ուժային միավոր, որը օգուտ կբերի Հայաստան աշխարհին: Նա սկսեց մարզել տարբեր տարիքային խմբերի տղաների և աղջիկների` ուշադրության կենտրոնում պահում էր հաշմանդամ-մարզիկներին և անապահովներին:
Ուժային եռամարտի ֆեդերացիան այդ առաքելությամբ աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում է հայի ուժն ու զորությունը:

«Առաջնորդվելով` ուժն է ծնում իրավունք կարգախոսով, որոշեցի միանալ ֆեդերացիային և մեր լրատվականով դառնալ ինֆորմացիոն հովանավոր: Հայրենիքը հզոր է ուժեղներով, դա լինի ֆիզիկապես, թե հոգեպես»,-նշեց Լուսին Ղազարյանը:

«Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանը (Տավուշի Արծիվ) նշեց, որ բոլորիս գործը ընդհանուր է և նույնը` լինել բանակի կողքին և տալ առողջ սերունդ, որը կլինի մարզված և կիրթ:

«Տղաները «Ֆիդայիներ»-ի դրոշը իրենց հետ տարան Եվրոպա: Զորավար Անդրանիկի թանգարանում դրոշը մարզիկներին հանձնվեց: Տղաները եկան հաղթանակով…»,-իր ոգևորությամբ կիսվեց Սեյրան Չիլինգարյանը:

Լուսին Ղազարյանն ընդգծեց, որ ֆեդերացիան կարիք ունի ֆինանսական աջակցության և դիմեց բարերարներին. «Ֆինանսի պատճառով մարզիկներից շատերը չեն կարողանում մասնակցել միջազգային մրցաշարերին»:

«Զարկերակ» մամուլի ակումբի ղեկավար Տաթև Առաքելյանը` մարզիկներին սատարելու և հայրենանվեր գործունեության համար, Սեյրան Չիլինգարյանի կողմից  պարգևատրվեց «Արծիվ ֆիդայի» հուշամեդալով:

Ազատամարտիկ, բարերար Արմեն Գեորգեն իր ռեստորանում հյուրընկալեց և հյուրասիրեց ուժային եռամարտի հավաքականի մարզիկներին և նշեց, որ ինքը միշտ աջակցել և աջակցելու է հայապահպան հզոր գործերին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *