«Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը պետք է բոլորիս համար լինի ամենաբարձր աստիճանի վրա…». Գրիշա Սարգսյան /տեսանյութ / ֆոտո/

«Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը պետք է բոլորիս համար լինի ամենաբարձր աստիճանի վրա, մանավանդ աշխարհասփյուռ հայերի….»,- այսպես է մտածում  Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, Ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը, ով ամբողջ կյանքում առաջնորդվել է սկզբունքին հավատարիմ:

Օրերս տեղի ունեցավ Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի, Ռումինիայի  և Մոլդովիայի միջազգային Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակների նախագահների եռակողմ պայմանագրի կնքումը:

Ռումինիայի  և Մոլդովիայի միջազգային Մարդու իրավունքների պաշտպանները Հայաստան են ժամանել Գրիշա Սարգսյանի հրավերով: Բանակցությունները և փոխադարձ վստահությունը ձևավորվել է երկարատև համագործակցության արդյունքում:

Գրիշա Սարգսյանի տարիների գործունեությունը գնահատվեց Ռումինիայի Ազգային հերոս, ադմիրալ Ֆլորենտին Սկալետինի կողմից, ով հանդիսանում է Մարդու իրավունքների միջազգային պաշտպան  ՄԱԿ-ում:
Գրիշա Սարգսյանին շնորհվեց Մարդու իրավունքների պաշտպանի բարձրագույն պարգևը` խորհրդանշական ժապավենի և ոսկե մեդալի տեսքով:
Մոլդովիայի միջազգային  մարդու իրավունքների պաշտպան, գեներալ Վասիլի Բատկոն նկատեց, որ Գրիշա Սարգսյանը միջազգային ասպարեզում բարձր մակարդակով ներկայացնում ՀՀ-ն և նաև անդրադառնում Մարդու իրավունքների հիմնարար ազատություններին աշխարհում:
Այս եռակողմ համաձայնագիրը Հայաստանին ընձեռնում է ևս մեկ հնարավորություն` պաշտպանել աշխարհասփյուռ հայերի իրավունքները այլ երկրներում:

Հանդիպման ժամանակ պատվոգրերի և հուշամեդալների են արժանացել նաև հայ և այլ ազգերի իրավապաշտպան գործունեությամբ առաջամարտիկ ճանաչված կազմակերպություններ, անհատներ:

Մանրամասները` տեսանյութերում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *