Կալանավորվել է Գյումրիում դաժան սպանության եւ 13-ամյա աղջկա ծեծի մեջ մեղադրվողը (ֆոտո)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի բնակիչ, 28-ամյա Դավիթ Պողոսյանի նկատմամբ:

Նշենք, որ նա կասկածվում է այս տարվա մարտի 5-ին Գյումրիում Գյումրիի բնակիչ, 43-ամյա Մարիամ Խ.-ին դաժան ծեծի ենթարկելու, որի հետևանքով վերջինս գիտակցության չգալով ՝ մահացել էր և նրա անչափահաս աղջնակին ծեծի ենթարկելու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը Պողոսյանը, ով նախկինում նույնպես եղել է դատապարտված՝ կալանավորվել և տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *