«Վստրեչի Ապերը» հետախուզվում է

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել սպանության փորձի, կողոպուտ եւ առեւանգում կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Նշենք, որ նրան կալանավորելու որոշում է կայացվել։

Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։

Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը: Ձերբակալվածները որոշ ժամանակ անց ազատ են արձակվել։

Նշենք, որ տան խուզարկությունը շարունակվում էր նաեւ հաջորդ օրը։ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Լուսինե Սահակյանին քննիչները ներկայացրել էին տանը խուզարկությունն իրականացնելու դատարանի որոշումը։ Ըստ որոշման բովանդակության՝ նրանք Վարդանյանի տանը փնտրում էին զենք-զինամթերք, չգտնելով նմանատիպ իրեր, վերցրել են Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող տեսաերիզներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *