Հայաստանի ուժային եռամարտի (Պաուերլիֆտինգ) հավաքականը պատրաստվում է Եվրոպայի գավաթը Հայաստան բերել/տեսանյութ/

Հայաստանի ուժային եռամարտի (Պաուերլիֆտինգ) հավաքականը մարտի 26-28-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջնությանը: Arlur.am-ի հետ զրույցում ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը նշեց, որ Մոսկվա կմեկնեն տարբեր տարիքային և քաշային կարգի մարզիկներ, ովքեր բոլոր հնարավորությունները ունեն գավաթը Հայաստան բերելու:
Նշենք, որ Հայաստանի ուժային եռամարտի (Պաուերլիֆտինգ) ֆեդերացիան, «Ֆիդայիներ» կառույցը և Arlur.am լրատվականը համագործակցության հուշագիր են ստորագրել, որի շրջանակներում սատարելու են մարզիկներին:
«Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանը ընդգծում է, որ առաջիկայում շատ կարևոր հաղթանակներ են լինելու:
Ազատամարտիկ, բարերար Արմեն Գեորգեն իր ռեստորանում պարբերաբար հյուրընկալում է մարզիկներին: Նա խոստացավ հաղթական վերադարձից հետո տոնական ճաշկերույթ կազմակերպել:
Ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Սարգսյանը նշեց, որ ֆեդերացիան հիմննվել է 1988 թվականին
Սպիտակ քաղաքում`Գագիկ Սարոյանի ջանքերով:

Մանրամասները` տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *