Գևորգ Աֆրիկյանը ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ) նոր ռեկորդների է պատրաստվում /տեսանյութ/

Հայաստանի ուժային եռամարտի (Պաուերլիֆտինգ) հավաքականը մարտի 26-28-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջնությանը: 3000-ից ավելի անդամ ունեցող ֆեդերացիան Մոսկվա կմեկնի 12 ուժեղ մարզիկներով: Պատճառը` ֆինանսական խնդիրներն են:

Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի ուժեղագույն մարզիկներից է նաև աշխարհի և եվրոպայի չեմպիոն, Գիննեսի ռեկորդակիր Գևորգ Աֆրիկյանը, ով հենաշարժողական խնդիրներ ունի:

«Գևորգն ունի բավարար պատրաստվածություն և կամք` իր առջև դրված նպատակներն իրականացնելու համար: Ես վստահ եմ, որ այս անգամ ևս նա կկատարի իրեն ներկայացված առաջադրանքները»,- Arlur.am-ի հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը:

20-ամյա մարզիկը նշում է, որ իր հաշմանդամությունն իրեն չի խանգարում իր երկիրն աշխարհին լավագույն կերպով ներկայացնելու համար:

«Իմ ձեռքբերումները սկսվեցին Հայաստանի Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանին ճանաչելուց հետո: Կրկնապատկվեց ինչ-որ ես ունեի: Նա է իմ կողքին կանգնել, և մեծ հզորությամբ առաջ ենք գնում միասին»,- նշեց Գևորգ Աֆրիկյանը:

Մանրամասները` տեսանյութերում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *