«Երիտասարդ էի և սխալվեցի, որի համար 25 երկար և ձիգ տարիներով հատուցեցի սխալ արարքիս համար». ցմահ դատապարտյալը հավատում է

«Բարձրագույն կրթություն չունեմ՝ չստացվեց։ Բայց 25 տարի անազատության մեջ գտնվելը ինձ համար բուհ էր, կյանքի մեծ դպրոց»,- Arlur.am-ի հետ զրույցում ասաց արդեն 25 տարի պատիժը կրող  ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը։
Անազատության տարիները երիտասարդ տարիքում դատապարտված Ստեփանին  շատ բան սովորեցրին. «Սկզբում ես հոգեբանի կարիք ունեի, հետո ես դարձա հոգեբան՝սեփական կենսափորձի վրա»։

Ստեփան Գրիգորյանը տարիներ շարունակ նամակներ է հղում պատկան մարմիններին: Նա հավատում է, որ ինքը մի օր ազատ կլինի և վերափոխված մարդու աչքերով կնայի զավակների և թոռների աչքերին:

«Անչափ  շատ գրականություն եմ կարդացել, հատկապես Ռաֆֆու բոլոր հատորները: Իմ համար կյանքի նպատակը , ապրելու նպատակը  մեկն էր` մարդ մնալը , մարդ կարող է մի քանի բուհ ավարտել ու տարբեր մասնագիտություններ  ունենալ, բայց մարդ լինելը  և մնալ դա ոչ բոլորին է հաջողվում ։ Սրանք լոկ խոսքեր չեն, մարդ պետք է ապրի , և նման շնորհին կարժանանա մարդկության կողմից, որին ես արժանացա ։ Երիտասարդ էի ևսխալվեցի ,որի համար 25 երկար և ձիգ տարիներով հատուցեցի սխալ արարքիս համար »:

«Կազատվեմ իմաստնացած, կենսափորձս լրացրած ու կարծում եմ, կկարողանամ օգտակար լինել եթե ոչ շատերին, ապա գոնե իմ հարազատներին»,-հավելեց ցմահ դատապարտյալը:

Նշենք, որ մարտի 18-ին Արմավիրիմարզի ընդհանուր իրավասության դատարանը կքննի Ստեփան Գրիգորյանի ՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *