Կայացավ «Կամուրջ-88» խորհրդանշական անվանումով տեսակամուրջը. մանրամասներ

Մարտի 17-ին կայացավ Հայաստանի Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի, «Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանի, Arlur.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր, գրող, հրապարակախոս Լուսին Ղազարյանի  և Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հիմնադրված և գործնեությունը Եվրոպայում  ծավալող E.R.A (հույն-ռուս-հայ) բարեկամության միության հիմնադիր նախագահ Աղավնի Մկրտչյանի տեսակամուջը`«Կամուրջ-88» խորհրդանշական անվանումով, որի ընթացքում քննարկվեցին սպորտի, մշակույթ, ռազմահայրենասիրական մի շարք կարևոր հարցեր, որոնք պետք է վերածվեն ծրագրերի:
Ծրագրերի իրականացման համար նախադրյալներ են ստեղծում երկխոսող կողմերը:
«Մեզ կապում է 1988թվականի արցախյան հզոր  շարժումը և Սպիտակի սարսափելի երկարաշարժը: Այդ տարիներին կոտրվեց Հայաստանի ողնաշարը, սկսվեց գաղթ, գոյամարտ և պատերազմ հանուն Արցախի ազատագրման: Մենք հաղթանակած պետություն ենք, սակայն պետք է վեր հանենք և աշխարհին ցույց տանք մեր ձեռքբերումները: Ես ՀՀ քաղաքացի եմ, սակայն շուրջ երեք տասնամյակ ապրում եմ Հունաստանում: Ես ինձ սփյուռքահայ չեմ համարում: Իմ ներուժով և Հայաստանի պատմության և արժեքների իմացությամբ կարողացել եմ Աթենքում ձևավորել մի միություն, որի շնորհիվ ավանդույթ է դարձել նշել այնպիսի տոներ, ինչպիսիք են օրինակ` Մուսա Լեռան հերոսամարտին նվիրված օրը` ավանդական հարիսայով և գոյապահպանմանը նվիրված գրական-երաժշտական ցերեկույթով:1988 թվականի  Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի հավերժացմանը նվիրված` հիշատակի մոմեր միջոցառմամբ, որը կայանում է գիշերը, երբ բաց երկնքի տակ բազում մոմեր են վառվում: Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի հիշատակին նվիրված մեծարման երեկո, Զորավար Անդրանիկի 155 ամյակին նվիրված օր : Ազգային-ազգագրական երգի տասնօրյակ, Մեծ հայրենական պատերազմի հերոսներին նվիրված տարբեր միջոցառումներ և այլն…
Ուրախ եմ, որ «Կամուրջ-88»-ը ծնունդ առավ Arlur.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Լուսին Ղազարյանի շնորհիվ: Վստահեցնում եմ, որ այն լինելու է կամուրջ հայկական միջավայրից ճակատագրի բերումով կտրված մեր հայրենակիցների և Հայաստանի միջև:

Այս տարի Հայաստան կատարած այցիս ժամանակ ծանոթացա «Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանի հետ, ում ուղեկցությամբ եղա Եռաբլուրում: Այդ ժամանակ հասկացա, որ Եռաբլուրը սրբավայր է և ոչ թե գերեզմանատուն: Երդվեցի, որ ֆիդայական ոգին պետք է տարածեմ ամենուր, որտեղ կա հայ մարդ և ինքս պետք է նպաստեմ ազգապահպան ծրագրերի իրականացմանը:

Երբ ծանոթացա Հայաստանի Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի հետ և իմացա, որ նա երկրաշարժի օրերին հավաքագրել և վրանային պայմաններում մարզել է բազմաթիվ անապահով, անհանգրվան, ինչպես նաև հաշմանդամ մարդկանց հասկացա, որ համագործակցության լուրջ հիմք է դրվում:

Մենք ստեղծում ենք կամուրջ, որը դառնալու է օտար հողում սփռված ՀՀ քաղաքացիների համար ուժի և հաղթանակի խորհրդանիշ»,-նշեց E.R.A ( հույն-ռուս-հայ) բարեկամության միության հիմնադիր նախագահ Աղավնի Մկրտչյանը:

Հայաստանի Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը լավատես է: Նա և իր կրթած մարզիկները  բազմաթիվ անգամ Հայաստանի դրոշը ծածանել են աշխարհում:

«Ես որպես ֆեդերացիայի հիմնադիր նախագահ ուզում եմ, որ մեր կամուրջը համալրվի սփյուռքում ապրող մեր մարզիկ-հայրենակիցների մասնակցությամբ: Ուզում եմ ուժայիններով քոչարի պարենք Ռեյխստագի բակում, որտեղ  հուլիսի 17-19 կայանալու է Աշխարհի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախաձեռնած Եվրոպայի առաջնությունը: Այս միավորման գաղափարը ինձ հուշում է, որ առաջիկայում ավելի կամրապնդվեն Հայաստան-Սփյուռք-Արցախ սպորտային կապերը և Հայաստանի ուժային եռամարտը աշխարում կշարունակի ամրապնդել իր դիրքերը: Մենք առավել ոգևորված և մեծ ներուժով կմասնակցենք առաջիկա միջազգային մրցաշարերին և Հայաստանում մեծ շուքով կկայանա (IPSU) -ի Պաուերլիֆտինգի  Աշխարհի առաջնությունը :
Հայաստանի Պաուերլիֆտինգի Ֆեդերացիան  նպատակ ունի` այս նախաձեռնության շնորհիվ համախմբել աշխարհի հայազգի բոլոր մարզիկներին և դիմել համապատասխան մարմիններին, որպիսի մարզաձևը ընդգրկվի համաշխարհային համահայկական խաղերի ցանկում»,-ընդգծեց ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը, ով 1988 թվականի աղետալից երկրաշարժից հետո նախաձեռնեց ինքնատիպ մարզական միջոցառում և վրանային պայմաններում մարզեց բազմաթիվ տարբեր տարիքային խմբերի մարդկանց (այդ թվում հաշմանդամների):

«Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանը (Տավուշի արծիվ), ով ուժի և իրավունքի պաշտպան է, նկատեց, որ միասնության հիմքում ընկած է ազգի գոյապահպանման հիմնական արժեքները ամրապնդելու գաղափարախոսությունը:

«Գագիկ Սարոյանի և իր կնոջ` Ադելայի ջանքերով ստեղծված «Վիլյամ Սարոյան» բարեգործական հիմնադրամը արդեն բավականին երկար տարիներ լուրջ գործունեություն է ծավալում`անապահով և հաշմանդամ մարզիկներին սատարելով: Arlur.am կայքի խմբագիր Լուսին Ղազարյանի հետ արդեն երկար տարիներ համագործակցում ենք և բարեգործական, ռազմահայրենասիրական ծրագրեր իրականացնում: Այս բոլորը համախմբում ենք մի տեղում և փորձում գործել միասնաբար: Ես դեռևս 1988 թվականին մտածում էի ազգ-բանակ գաղափարի համատեքստում իրականացնել նմանատիպ ծրագրեր:Մենք միավորվեցինք, որ կարողանանք հանրօգուտ աշխատանք կատարել`Սպիտակի երկրաշարժից տուժածների և սփյուռքում հայապահպանմանը միտված հարցերի շուրջ: Աշխարհի բոլոր երկրներում կարող ենք գտնել արցախյան շարժման մասնակիցների, ովքեր բազմաթիվ առողջական խնդիրներ ունեն: Մենք նաև նրանց կողքին պետք է լինենք: Վստահ եմ, որ մեր միասնությունը բազմաթիվ բարեգործական ծրագրերի հիմք է դառնալու»,-նշեց Սեյրան Չիլինգարյանը:

Arlur.am կայքի խմբագիր Լուսին Ղազարյանն էլ հավելեց, որ նախաձեռնությունը փոխադարձ վստահության փորձաքար է և այն պետք է ապացուցի, որ մեր օրերում տարածությունը չի կարող խոչընդոտել ծրագրերի իրագործմանը.
«Եթե հավատանք իրար վստահաբար առաջ կշարժվենք: Մեր ծրագրերը հայրենապաշտությամբ են սնվելու, իսկ հայրենիքը սրբություն է և ամեն գնով պետք է կատարենք մեր առջև դրված խնդիրները»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *