Եվրոպական քոլեջը մարտի երկուսից ամբողջական ուսումնական ծրագրով անցել է առցանց դասընթացի

Ինչպես հայտնի է՝ կորոնավիրուսով (թագավարակով) պայմանավորված ս.թ մարտի 13-ից ՀՀ բոլոր ուսումնական հաստացություններում ուսումնական գործընթացը ժամանակավորապես դադարեցվեց, և ուսանողներն ու աշխատակազմն անցան հարկադրված արձակուրդի: Սա խուճապ առաջացրեց ոչ միայն առողջապահական տեսանկյունից, այլև՝ կրթական: Բոլորին հուզող գերխնդիրն այն էր, թե ինչպես են բաց թողնված դասերը լրացվելու:

Խնդիրը առավել սրվեց երկրում հայտարարված արտակարգ իրավիճակից հետո:

Այս առումով ողջունելի և ավելի քան գովելի է Հայաստանում Եվրոպական քոլեջի տնօրինության և աշխատակազմի օպերատիվությունը: Անմիջապես մարտի 13-ից ըստ կուրսերի կազմվեցին առցանց խմբեր և կազմակերպվեցին առցանց (հեռավար) դասընթացներ: Քոլեջի հաջողության գրավականը, թերևս, այն էր, որ դասախոսական կազմն ուներ առցանց դասընթացներ վարելու փորձ դեռևս մարտի 2-ից, երբ առաջին անգամ ուսումնական հաստատություններում դասերը հետաձգվեցին: Հետաքրքիր են ոչ միայն դասերը, այլև՝ դասամիջոցները:

Այո, այո… առաջին հայացքից ոչ իրական թվացող առցանց դասամիջոցները իրականություն դարձան հենց Եվրոպական քոլեջում: Այն մեծ ակտիվություն առաջացրեց ոչ միայն ուսանողների, այլև ծնողների և պարզապես կողքից հետևորդների շրջանում: Պետք է նշեմ նաև, որ Եվրոպական քոլեջ առցանց դասերը իրականացնում է մի շարք միջազգային ծրագրերով և այդ թվում, առաջինն էր, որ օգտագործեց Zoom առցանց դասընթացներ վարելու միջազգային ծրագիրը:

Այն ներբեռնելով, դասախոսները նախապես դասընթաց վարելու հայտ են ներկայացնում, որից հետո այդ հայտը փոխանցելով ուսանողներին՝ իրականացնում են դասապրոցեսը: Եվրոպական քոլեջն այսքանով չի սահմանափակվում: Քոլեջում կկազմվեն նոր դասացուցակներ՝ համապատասխանեցնելով դրանք առցանց դասընթացներին և արդեն մարտի 23-ից դասերը կիրականացվեն էլ ավելի կազմակերպված և հետաքրքիր:

Ինչևէ, ուսանողների մեկնաբանություններից կարելի է հասկանալ, որ նրանք բարձր են գնահատում հեռավար դասապրոցեսի արդյունավետությունը, ակտիվ մասնակցում են, սակայն դժգոհում են միայն, որ կարոտում են իրենց՝ այդքան հարազատ դարձած քոլեջը: Կարծում ենք, մյուս ուսումնական հաստատությունները պետք է օրինակ վերցնեն Եվրոպական քոլեջից և նույն արդյունավետությամբ կազմակերպեն դասերը:

Միայն այս դեպքում մեր կրթական ոլորտը կհաղթահարի ամբողջ աշխարհի ու Հայաստանի համար վտանգ ներկայացնող կորոնավիրուսը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *