Սեյրան Չիլինգարյանը հարգեց Զորավար Մախլուտոյի հիշատակը /տեսանյութ/

Հայ ժողովրդի ամենահզոր զավակներից զավակներից Զորավար Սմբատ Մախլուտոն (
Սմբատ Բորոյանն ) իր մահկանացուն կնքեց 1956 թվականի մարտի 20-ին: Հայտնի ֆիդային
իր ցանկության համաձայն թաղվեց Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի բակում՝ Խենթի կողքին։
Արաբոյի, Գևորգ Չաուշի, Աղբյուր Սերոբի, Անդրանիկի հավատարիմ զինվորն ու մեծանուն հայդուկը մահացավ իր ապրած կյանքին հավասարազոր` համեստ ու լռակյաց, իր ներսում զսպելով պայքարի փոթորիկը:

«Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանը(Տավուշի Արծիվ) հարգել է Զորավար Մախլուտոյի հիշատակը: Կորոնավիրուսի պայքարի միջոցառումները հաշվի առնելով նա իր կնոջ հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն և Անդրանիկ Զորավարի հուշաքարի մոտ խոսք ասել հայդուկապետ Մախլուտոյի մասին:

Նշենք, որ «Ֆիդայիներ» կառույցի ղեկավարը հիշատակի միջոցառում էր կազմակերպել, որը հետաձգվեց արտակարգ դրությամբ պայմանավորված:

Եռաբլուրում հիշատակի հարգման և ծաղկադրման արարողությանը միացել է նաև հայտնի ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանի(Ռեմբո) դուստրը` Ալյոնա Ստեփանյանը:

Նշենք, որ Ռեմբոն ևս վերջին հանգրվանը գտել է Եռաբլուրում:

Մանրամասները` տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *