Մենք խոնարհվեցինք ու շարունակում ենք հաղթել. արտակարգ դրության պայմաններում մի ուխտագնացության պատմություն /տեսանյութ/

Կան արժեքներ, որոնց առաջ խոնարհումը ապրեցում է…
Չնայած ՀՀ-ում տիրող արտակարգ իրավիճակի թելադրած պահանջներին, որոնք հնարավորինս իրականացնում ենք, երեկ` ապրիլի 2-ին, կենդանության և պայքարի նոր լիցքերով զինվեցինք: «Կամուրջ-88» նախաձեռնության մասնակիցներով ինքնատիպ ուխտգնացություն ձեռնարկեցինք Հայաստանում` «Ֆիդայիներ» ՀԿ ղեկավար Սեյրան Չիլինգարյանը, ՀՀ ուժային եռամարտի(Պաուերլիֆտիգ) ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը  և ես` Arlur.am լրատվական կայքի հիմնադիր-խմբագիր, գրող Լուսին Ղազարյանս:

Գևորգ Չավուշի հուշաձանի առաջ ծաղկադրման արարողությամբ մեկնարկեց  մեր խոնարհման ծեսը:

Հետո այցելեցինք  հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ, հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի հուշաքարին: Նա երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի ոչնչացնողն է: Հերոս, ում առաջ խոնարհումս հուզում և հպարտություն է տալիս:

Եռաբլուր զինվորական պանթեոնում ավարտեցինք ուխտագնացությունը, որի հեռակա մասնակիցն էր E.R.A (հույն-ռուս-հայ) միության նախագահ Աղավնի Մկրտչյանը:

Զորավար Անդրանիկի հուշաքարի մոտ խնկարկումը հուզիչ էր: Մեր շուրթերին բոլոր նահատակների անունն էր, իսկ մեր հոգում պայքարի կանչը:

Հաղթանակածես ու պայքարով:

Մեզ հետ էր նաև ապրիլյան պատերազմի հերոս, առաջին կարգի հաշմանդամ Դանիել Դավթյանը, ով խոսելու ընթացքում հուզվեց…

Իր խոնարհումը հերոսներին էր բերել գրող, հանդիսավար Քրիստինե Պետրոսյանն` իր տատիկի հետ միասին:

Լուսին Ղազարյան

Լուսանկարները` Եկատերինա Վասիլյանի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *