Սպասեք նոր ռեկորդների. Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիան (ուժային եռամարտ) շնորհավորում և խոստանում է

Գարնան զարթոնքը մայրության բերկրանքին համարժեք է:
Աշխարհը ցնցած արհավիրքը, որ կորոնվիրուս է կոչվում չի կարող հայ տղամարդկանց շեղել ապրիլի 7-ին նվիրված զգացողություններից:

Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի` ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում։

Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին  նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։
Սիրելի մայրեր, քույրեր Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացինան (ուժային եռամարտ)շնորհավորում է Ձեզ և մաղթում հավատ ու սեր:

Մենք դեռ բազմաթիվ անակնկալներ և նոր ռեկորդներ ենք նվիրելու Ձեզ:

Միշտ փայլեք և գարունը թող Ձեզ բարիք բերի:

ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի (ուժային եռամարտ) նախագահ, վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *