Հայի ոգին և ուժը հաղթեց. Հատուկ շնորհավորանք հայերին

Համայն հայության համար այսօր` մայիսի 9-ը, կարևորագույն տոն է:Նշում ենք եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Մենք հպարտ ու զորեղ ենք, քանի որ 75  տարի առաջ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու իրենց ներդրմամբ հաղթանակ են կերտել մոտ 600 հազար հայորդիներ:

Հայերը ամենուր եղել են ուժի և մտքի կրողներ: Մենք կարողացել ենք կերտել մեր պատմությունը`  հայի ոգով և համառությամբ:  Կարողացել ենք  իրականացված ռազմական օպերացիաների շրջանակում հաղթանակներ տոնել:

Հայ ազգը տվեց 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան,Համազասպ Բաբաջանյան, Արմենակ Խամփերյանց (Խուդյակով) և ծովակալ՝ Հովհաննես  Իսակով։

Ճակատագրորեն մայիսի 8-9-ին ազատագրվեց Շուշին: «Հարսանիք լեռներում» ռազմագործողության ընդհանուր հրամանատար էր նշանակվել Արկադի Տեր-Թադևոսյանը, ով առավել հայտնի է Կոմանդոս անունով։
Հայի ոգին և ուժը հաղթեց….

Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիան, նախագահությամբ` սպորտի վաստակավոր վարպետ  Գագիկ Սարոյանի

ՀՀ «Ֆիդայիներ» ՀԿ-ն` Սեյրան Չիլինգարյանի (Տավուշի Արծիվ) նախագահությամբ

Միջազգային Ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիշա Սարգսյանը

Բարերար, ազատամարտիկ, ԱՍԱԼԱ-ի աջակից Արմեն Ջորջը

Հունաստանում գործող E.R.A (հույն-ռուս-հայ) միության ղեկավար Աղավնի Մկրտչյանը

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուզաննա Խաչատրյանը

Arlur.am լրատվական կայքի խմբագիր, գրող, հրապարակախոս Լուսին Ղազարյանը մեր երկրին, հայ մարդուն մաղթում են խաղաղ և լուսավոր օրեր, թող բոլոր պատերազմները վերանան և մենք հաղթենք միայն խաղաղությամբ, թող որևէ հայ հարազատ չկորցնի:

Միևնույն ժամանակ, եթե մեզ սպառնան, կպատասխանենք հակահարվածով….

Շնորհավոր տոնդ հայություն…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *