Գնդապետ Գրիշա Սարգսյանը շնորհավորում է հայերին

Հարգելի հայրենակիցներ.
Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակը շնորհավորում է համայն հայության եռատոնը:  Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները կարևորագույն ներդրում ունեցան Շուշիի ազատագրման համար:
Ոստիկանի պատիվը պետք է բաձր պահենք, չմոռանալով իրենց կյանքը հայրենիքին նվիրած ոստիկանության աշխատակիցների մասին:

Մեր ճանապարհը կորուստներով և զրկանքներով եղավ, սակայն հաղթեցինք և այսօր տոնում ենք մեր հաղթանակները:

ՀՀ-ում արտակարգ իրավիճակ է` պայմանավորված կորոնավիրուսով: Մենք այս ճանապարհն էլ կանցնենք և կլինենք պետականությանը հավատարիմ:

Իմ հայեր, շնորհավորում եմ բոլորիս, մասնավորապես իմ հարգելի ոստիկանության աշխատակիցներին:

Հաղթանակը կերտվում է հավատի և ուժի հաշվին:

Շնորհավորում եմ…

ՀՀ միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *