Աթենքում գործող կենտրոնը ստացավ «Փոքրիկ Հայկազունք» անվանումը. «Կամուրջ-88»-ը շարունակում է իր գործունեությունը

Սփյուռքում բնակվող սիրելի ՀՀ քաղաքացիներ`

«Կամուրջ-88» նախագծի շրջանակներում Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի, Հայաստանի «Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանի, Arlur.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Լուսին Ղազարյանի աջակցությամբ` այսօր Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գործում է առաջին համահայկական միջազգային կենտրոնը` Հույն-Ռուս-Հայ E.R.A բարեկամության միության նախագահ Աղավնի Մկրտչյանի առաջարկով։ Այն գործելու է E.R.A-ի հովանու ներքո։ Հայոց լեզվի պատմության ուսուցումը նվիրված էր Մեծ Եղեռնի 105 ամյակին։ Մայիս ամսվա եռատոնին նվիրված կենտրոնը ստացավ «Փոքրիկ Հայկազունք» անվանումը։ Առիթից օգտվելով Սպիտակցի ուսուցչուհի Աղունիկ Բաբայանին հայտնում ենք շնորհակալություն և պարգևատրում Հույն -Ռուս-Հայ E.R.A բարեկամության միության դիպլոմով:

Առցանց դասաժամերին հետևում են Հունաստանում, Լեհաստանում և Ֆրանսիայում բնակվող հայ դպրոցականները:

Լուսանկարում ուսուցչուհի Աղունիկ Բաբայանն է


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *