Դյուցազնագիրքը գրանցեց նոր ռեկորդ. 1 րոպե 10 վայրկյանում Արմեն Ջորջը պատրաստեց «Ուրֆա քաբաբ» /տեսանյութ/

Լիբանանյան խոհանոցի լավագույն մասնագետ, ազատամարտիկ, բարերար, ԱՍԱԼԱ-ի աջակից Արմեն Ջորջը սահմանեց ինքնատիպ ռեկորդ: Ռեկորդի գրանցման ընթացքին ներկա էին Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար, ՄՀՆՋ վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը, Հայաստանի Պաուերլիֆտինգի (Ուժային եռամարտ) ֆեդերացիայի նախագահ, Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի փոխնախագահ Գագիկ Սարոյանը, Arlur.am կայքի գլխավոր խմբագիր, գրող Լուսին Ղազարյանը, ազատամարտիկ Զավեն Մարուքյանը (Գյուրզա):

Ռեկորդը գրանցեց  «Դյուցազնագիրք» դյուցազունների  ասոցիացիայի նախագահ,ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի վաստակավոր գործիչ   Վարդան Թովմասյանը:

Արմեն Ջորջը «Ուրֆա քաբաբ»-ը պատրաստեց 1 րոպե 10 վայրկյան ժամանակահատվածում: Վարդան Թովմասյանը և մյուսները համտեսեցին կերակուրը և նկատեցին, որ այն եփված է և համեղ:

Սույն ռեկորդից ժամեր անց Արմեն Ջորջը սահմանեց նոր ռեկորդ` 5 րոպեում պատրաստելով 7 շիշ «Ուրֆա քաբաբ»:

Մանրամասները` տեսանյութում:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *