Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գ.Սարգսյանը պարգևատրեց արժանավորներին /տեսանյութ/

Յուրաքանչյուր գնահատականը և պարգևը կապվում է մարդու անցած ճանապարհի հետ: Այն վստահություն և ապագայում դրական ու բարի գործերի համար նոր լիցքեր է տալիս:
Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար,
ՄՀՆՋ վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ) պարգևատրեց իրենց բնագավառում ներդրում ունեցած անձանց:
«Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի հայաստանյան գրասենյակը պարգևատրում է անձանց, ովքեր օրենքի և օրինականության, մարդասիրության նաև սպորտի ոլորտում ներդրում են ունեցել»,-նշեց Գրիշա Սարգսյանը:

Առաջինը պարգևատրվեց ՀՀ Պաուերլիֆտինգի (Ուժային եռամարտ) ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը: Իր խոսքում Գրիշա Սարգսյանը նշեց, որ Գագիկ Սարոյանի սաները ծառայում են հանուն երկրի անվտանգության և Հայոց բանակի զորեղության: Գագիկ Սարոյանը, ով հանդիսանում է նաև Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի սպորտի գծով փոխնախագահ, պարգևատրվեց Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի «Ոսկե խաչ» շքանշանով:
Ազատամարտիկ Զավեն Մարությանը (Գյուրզա) պարգևատրվեց բանակաշինության գործում ունեցած ավանդի համար Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի «Ոսկե խաչ» շքանշանով:
Ազատամարտիկ, բարերար, ԱՍԱԼԱ-ի աջակից Արմեն Ջորջը ևս ստացավ Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի բարձրագույն պարգևը, ինչպես նաև ՄՀՆՋ վետերանների միությանը անդամակցության վկայականը:
Arlur.am կայքի խմբագիր, գրող, հրապարակախոս Լուսին Ղազարյանը պարգևատրվեց
Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի բարձրագույն պարգևով և ստացավ ՄՀՆՋ վետերանների միությանը անդամակցության վկայականը : Գրիշա Սարգսյանը հայտնեց, որ Լուսին Ղազարյանը ստանձնում է նաև Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի լրատվության բաժնի ղեկավարի պաշտոնը:
ՄՀՆՋ վետերանների միությանը անդամակցության վկայական ստացավ նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, ով բազմիցս աջակցել է ազատամարտիկներին:

Arlur.am -ը շնորհավորում է բոլոր պարգևատրվածներին և մաղթում պետականության համար ծառայելու կամքի ամրություն և բարի ընթացք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *