Գնդապետ Գրիշա Սարգսյանը հրատապ կոչով դիմում է վարչապետին

Հայաստանում կատարվող վերջին իրադարձությունները անհանգստացնում են Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար, ՄՀՆՋ վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանին:

Գրիշա Սարգսյանը Arlur.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ չի կարող անտարբեր գտնվել տիրող անմխիթար վիճակի նկատմամբ:

«Ես դառնացած եմ, քանի որ այս ամենը սպառնում է Հայաստանի և Արցախի անվտանգությանը: Պետք է  շեշտեմ, որ  որոշ անմեղսունակներ շահարկելով Արցախի և ազատագրված տարածքների թեման փորձում են հանրության աչքերում դիվիդենտներ շահել : Ես ասել և ասում եմ` գոյություն ունի պատերազմի օրենք, ըստ որի արյունով ազատագրված հողը երբեք չի հանձնվում: Թավշյա հեղափոխության առաջին օրերից սկսած  հորդորել եմ` շարժվել հեղափոխության օրենքներով` շտապ և ակնթարթային: Այն չի կարող ուղղորդվել բռնապետության կողմից ընդունված օրենքներով:
Հարգելի վարչապետ, կրկին հորդորում ենք պահպանել և չկորցնել հեղափոխության գաղափարը և շարժվել հեղափոխական օրենքներով, եթե ոչ` կնշանակի, որ  2018 թվականին իշխանափոխություն է եղել ու ոչ թե հեղափոխություն:
Հեղափոխության առաջին իսկ օրվանից ձեր գործողությունները բոլոր ոլորտներում բախվում են օրենքների անհամաչափության, հանձինս Սահմանադրական Դատարանի: Հիշեցնում եմ, որ Հայաստանը պառլամենտական երկիր է, ՍԴ-ի հարցը վաղուց պետք է լուծված լիներ` ԱԺ-ում ընդունելով սահմանադրության սույն կետի փոփոխությունով: Տվյալ պարագայում հանրաքվե և ավելորդ ծախսերի կարիքը չէր լինի»,-նշում է Գրիշա Սարգսյանը:
Գնդապետ Սարգսյանը հորդորում է շտապ կատարել հետևյալ գործողությունները:

  1. Պետք է քաղաքական գնահատական տրվի  նախկին իշխանություններին,
    ինչպես 1956թ. ԽՍՀՄ 20-րդ համագումարում Խրյուշչովի ելույթը վերաբերվում էր Ստալինին և անվանվում «О культе личности и его последствиях»: Այս քայլով կփակվի միջազգային կառույցների   գնահատական տալու և Հայաստանի ներքին գործերին խառնվելու հնարավորությունը:
  2. Պետք է շտապ կասեցնել ՀՀԿ գործունեությունը, որը տարիներ շարունակ երկիրը վերածել է կոլխոզի`հարստահարելով, սննկացնելով և ծնկի բերոլով հայ ազգին:
  3. ԱԺ-ում շտապ նախաձեռնել կուսակցությունների մասին  օրենքի փոփոխություն, դադարեցնելով մարդ-կուսակցությունների գործունեությունը, որոնք հանուն սեփական շահի բզկտում են երկիրը:
  4. Կատարեք ձեր խոստումը, ստեղծեք անցումային արդարադատություն: Այս պարագայում արդարադատության համակարգը միայն կշահի:
  5. Դատաիրավական համակարգում վեթինգի իրականացումը համարել առաջնային և շտապ:
  6. Ապօրինի հարստացման օրենքի մասով` հրավիրել միջազգային աուդիտորական կազմակերպություն, որը  կուսումնասիրի  2000թ.-ից սկսած օլիգարխների բիզնեսները, վեր հանելով  ստվերային մասը, կատարել վերջնահաշվարկ և օրենքով սահմանված կարգով ազգայնացնել նրանց ձեռք բերած ունեցվածքը:
  7. Պետք է բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտները, ընդերքը, կապը, էլեկտրաէներգիան, օդանավակայանը, ջուրը, փոստը  և երկաթուղին ազգայնացնել, քանի որ ըստ ՀՀ գործող սահմանադրության դրանք հանդիսանում են ՀՀ-ի  սեփականությունը:
  8. Պետք է կատարել արմատական կադրային փոփոխություն`ձերբազատվելով նախկին իշխանության կադրերից:

Հ.Գ. Հարգարժան  Վարչապետ, ի՞նչն է ձեզ խանգարում, որպեսզի շտապ իրականացնեք մեր առաջարկը: Ողջ հայությունը սրտատրոփ սպասում է այդ քայլերին: Մենք պատրաստ ենք հանուն Հայաստանի հանրապետությանը, աշխարհասփյուռ հայությանը ստանձնել որոշ պարտականություններ և օգնել հեղափոխությունը հասցնել ավարտին: Մենք պետության և պետականության նվիրյալներն ենք»,-հայտարարում է Գրիշա Սարգսյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *