Ոստիկանի բարձր անունը խայտառակողներն էլ պետք է պատժվեն և լքեն համակարգը. Աղավնի Մկրտչյանը` ՀՀ ոստիկանապետին

Բաց նամակ  ՀՀ Ոստիկանապետ Արման Սարգսյանին

ArLur.am-ի  խմբագիր Լուսին  Ղազարյանին

Գնդապետ Գրիշա Սարգսյանին

Ես Աղավնի Մկրտչյանս` ՀՀ քաղաքացի եմ, բնակվում եմ Հունաստանում։

Օրերս միացել եմ Միջազգային Ոստիկանության Ասոցացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար ՄՀՆՋ վետերանների միության նախագահ Գնդապետ Գրիշա Սարգսյանի կոչին։

Բարձրաձայնում եմ, որ  անտարբերությունը չարիք է ծնում։

Բոլորս միասին պետք է պայքարենք։ Պայքարենք փաստերով, որ  արդյունք ունենանք։ Հանրայնորեն պատժվեն մեղավորները։

Վստահ եմ նամակիս կողքից անտարբեր չեք անցնի, որպեսզի տպավորություն չլինի` օդում խոսքեր եք նետում․․․

Ձեզ և հանրության դատին եմ ուղղարկում մի փաստաթուղթ։ Որեղ պարզ երևում է խոսքերիս իսկությունը։

28.06.2018 թ․-ին դիմել եմ ՀՀ Ոստիկանություն Շտաբ։

02.07.2018 թ․-ին  ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲ-ի Պետի տեղակալ  Ա․Սարգսյանից ստացել եմ պատասխան։

Մեկ անգամ բախտ վիճակվել է զրուցել «Դուխով ոստիկանի» հետ։

 Մի քանի օրից զանգահարել եմ, պատասխանել են Ա․Սարգսյանը այստեղ չի աշխատում․․․

«Դուխով ոստիկանի» հանձնարարությունը՝ դիմումիս ընթացքը լուծել

ՀՀ․քր․դատ․օր-ի 180-181-րդ հոդվածների կարգով , ուղարկել են Աշտարակի ոստիկանություն թաղային լիազոր՝ Գևորգ Մարգարյանին։

Թաղային լիազորը պետք է քններ ՀՔԾ-ն,ՀՀ դատախազության ,Աշտարակի Դատարանի նախագահի,Թալինի դատավորի,Կոշի գաղութի պետի տեղակալի իր անմիջական պետ՝ Ալբերտ Երիցյանի,Աշտարակի կադաստրի պետ՝ Համլետ Մուրադյանի խմբակային հանցագործությանը։ Քր․գործը մերժվեց․թաղային լիազորի կողմից ։

Հունվար ամսին Աշտարակի ոստիկանությունում էինք՝  վախեցած թաղային լիազորը թղթապանակը չգտավ․․․Կամ էլ թղթապանակը դատարկ էր,ես ել լրագրողի հետ էր ոստիկանությունում։

 Հարգելի Ոստիկանապետ Ձեզ հարցեր եմ ուղղում, հույով շուտով կստանամ պատասխանները։

Վստահ եմ  շատերին կհետաքրքրի  Ա․Սարգսյանի ճակատագիրը և թղթապանակի ու՞ր լինելու փաստը։

Ինքս ,մի քանի անգամ զանգահարել եմ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲ, պարզելու ի՞նչ պատահեց ոստիկան Ա․Սարգսյանին։Ամեն անգամ լսել եմ ,,ինքը գնացելա,,պատասխանը։

1.Առողջական խնդիրներ ու՞ներ․․․գնա՞ց 

2.Հեռացրեցի՞ն համակարգից ՝ ազնիվ ոստիկան լինելու պատճառով։

3.Տեղափոխեցի՞ն այլ աշխատանքի,որպեսզի քիթը չխոթի իրեն չվերաբերվող գործերի մեջ։

4.Թ՞ե պաշտոնը բարձրացրեցին  ․․․

Վստահ եմ Դուք կլինենք այն՝ Ոստիկանապետը,որը ունի համապատասխան գիտելիքներ և հետևողական կլինի

 որպեսզի    ՀՀ քր․դատ․օր-ի 180-181-րդ հոդվածները թաղային լիազորները չքննեն։

Կպարզեք Ա․Սարգսյանի և իր պետի ճակատագիրը։Կգտնեք կորած թղթապանակը,այդ թղթապանակում շատ 

հանցագործությունների ապացույցներ կան։

Հուսով սպասենք, Ոստիկանի բարձր անունը  խայտառակողներն էլ պատժվեն և լքեն համակարգը․․․ :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *