Մեր ոգին ամուր է, բազուկը` զորեղ, հաղթելու կամքը` անկոտրում. ՀՊՖ

Հայ ժողովուրդը այսօր տոնում է կարևորագույն ու պատմական մի իրողություն, որը ճակատագրական նշանակություն ունեցավ մեր գոյապայքարի հարցում:
102 տարի առաջ` մայիսի 28-ին, Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո ծնված պետությունը գոյություն ունեցավ երկու տարի, բայց իր կարևորագույն դերն ունեցավ հայոց պետականության կայացման համար:

1920 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և հանրապետությունը խորհրդայնացվեց:

Հայաստանի Պաուրերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիան շնորհավորում է համայն հայությանը այս մեծ տոնի առիթով:
Մեր ոգին ամուր է, բազուկը` զորեղ, հաղթելու կամքը` անկոտրում: 
Շարունակելու ենք աշխարհին ներկայանալ մեր մարզիկների նորանոր նվաճումներով:

Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի  նախագահ, սպորտի
վաստակավոր վարպետ  Գագիկ Սարոյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *