Ահազանգ. լրագրող Լուսինե Խաչատրյանը անչափահաս դստեր հետ ապօրինաբար հայտվել է փողոցում

Arlur.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Լուսին Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառել է.

«Հարգելի ՀՀ վարչապետ, իրավապահ մարմիններ, մտահոգ քաղաքացիներ, լրագրողներ, հայեր, լրագրող Լուսինե Խաչատրյանը և նրա 13 ամյա դուստրը արդեն երրորդ օրն է գիշերում են շքամուտքում: Լուսինե Խաչատրյանին, իր խոսքով` ապօրինաբար վտարել են տանից և թույլ չեն տվել վերցնել անգամ ամենաանհրաժեշտ իրերը (այդ թվում համակարգիչը, որում կարևոր ինֆորմացիա է պահպանվում):
Լուսինե Խաչատրյանը պահանջում է, որ իրեն և դստերը թույլ տան մտնել բնակարան և վերցնել սեփական իրերը: Նա պնդում է, որ տարիների իր պայքարը անարդարադատության դեմ տապալվում է, սակայն ինքը հանուն երեխայի կշարունակի քնել բնակարանի փակ դռան մոտ և պայքարել:
Հարգելի իրավապաշտպաններ, արձագանքեք, գիտեմ, որ ձեզանից շատերը ծանոթ են այս խնդրին:
Հարկավոր է րոպե առաջ օգնել Լուսինեին….
Հասցեն` ՀԱԹ, Անդրանիկ 27, բն 16»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *