ԱՀԱԶԱՆԳ. Դատարանի դահլիճում մարդ մահացավ. Սուրեն Մնոյանը պարգևատրվո՞ւմ է

Աթենքում բնակվող ՀՀ քաղաքացի Աղավնի Մկրտչյանը բազմաթիվ ջանքեր է գործադրում արդարադատական համակարգի նախկինում կատարված մի գործի շրջանակներում բացահայտում անելու ուղղությամբ: Աղավնի Մկրտչյանը հավատացած է, որ Նոր Հայաստանում կվերականգնվի մարդկանց կյանքի ու ճակատագրի հետ առնչված արդարադատությունը: Նա բազմիցս նամակներով և հրապարակումներով դիմել է պատկան մարմիններին: Arlur.am-ը միացել է Աղավնի Մկրտչյանի պահանջին: Մենք ևս հրապարակայնացման մեր գործիքներով կնպաստենք, որ մեղավորները պատժվեն:

Հրապարակում ենք մտահոգ քաղաքացու վերջին նամակը.

Բարձրագույն դատական խորհրդի
նախագահ Ռուբեն Վարդազարյանին
Arlur.am լրատվական կայքի խմբագիր
Լուսին Ղազարյանին
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

«Չիբուռաշկա» ԱՐԱԴ 1-0129/02/03-ը  գործը, դատավորներ ՝ Սուրեն Մնոյանը,Մանուկ Մարգարյանը  և Ռուզաննա Բարսեղյանը:

 2008 թ-ին դատավոր Մ․Մարգարյանը Թալինում առձեռն հայց  ընդունեց և այդ մասին  չտեղեկացրեց Արագածոտնի դատարանի նախագահ Սուրեն Մնոյանին։ Առանց պատասխանողների դատական նիստեր  հրավիրեց։ Մի քանի օրում հապճեպ որոշում կայացրեց ։Ուժի մեջ մտած որոշումը տրամադրեց միայն հայցվորին ։Հայցվորը` դատարանի ուժի մեջ մտած որոշման հիման վրա, մի քանի հազար մետր հողամասի  սեփականությունը ձևակերպեց Աշտարակի կադաստրում։

Ս.Ավագյանը դարձավ սեփականատեր, սակայն  Աշտարակի դատարանի արխիվ չհանձնվեց ոչ մի փաստաթուղթ։

Փաստաբանների պալատը տեղեկանալով, որ Արագածոտնի մարզի դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը իմ բողոքի հիման վրա նոր երևան եկած հանգամանքներով  հայց է վարույթ ընդունել, մակագրելով նույն դատավոր Մանուկ Մարգարյանին և գործում ընդգրկել է երրորդ անձ Կոշի գաղութի պետի տեղակալ Ռուբեն Շբոյանին, որպես պարտաճանաչ գնորդ։
Փաստաբանների պալատը, ծանոթանալով «անհայտ»  դատական գործի պատմությանը և խեղկատակություն հիշեցնող դատական նոր նիստին, շատ խիստ «զայրացավ»։ Փաստաբանների պալատի զայրույթը  արտահայտվեց «ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԱ» թերթում մի կիսասուտ, կիսաճիշտ հոդված տպագրելով: /կցել եմ նամակիս/

ՀՔԾ-ը, տեղեկանալով  հանցագործ խմբի անօրինականությունների մասին, ավելի խիստ զայրացավ։ ՀՔԾ-ի զայրույթը երևում է Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա․Գ Միրզոյանի կայացրած որոշումից։ Որոշումը մակագրվեց ՀՀ դատախազություն՝ Ա․Աշրաֆյանի ենթակայությամբ, լուծել հարցը։/կցել եմ նամակիս/

2008թ-ից Ո՞վ, ու՞մ հարցը, ինչպես լուծեց չեմ կարող հստակ գրել,բայց 2010թ- ին Աշտարակի դատարանի դահլիճում նիստերից մեկի ժամանակ մահացավ ՀՀ քաղաքացի ,ում որպես պատասխանող չէին ներգրավել Թալինի  գործում։ Նշեմ հանգուցյալը` ժառանգության իրավունքը ձեռքին, օրինական հայցով դիմել էր Աշտարակի դատարան, 27 ապրիլի 2010թ․խեղճը բղավեց, բղավեց սիրտը վատացավ, մահացավ դատարանի դահլիճում,բոլորի ներկայությամբ․․․Զարմանալիորեն քր․գործ չհարուցվեց․․․Երկար տարիներ բողոքներ-դիմումներս նույնպես մերժվում էին։

Վերջերս տեղեկացա Սուրեն Մնոյանը ԲԴԽ- ի կողմից արժանացել է «Մխիթար Գոշ» մեդալի։

Կարծում եմ ,որ արժանի պարգևատրում է։Իրոք Սուրեն Մնոյանը բարձրակարգ մասնագետ է իր գործում․․․

Հիշեցի 2008 թ․ը ,երբ ՀՔԾ-ն,ՀՀ դատախազությունը,ՀՀ Ոստիկանությունը ,Փաստաբանների պալատը վեցերորդ Վարչությունը,լրագրողները բևեռվել էին Արագածոտնի մարզի՝  Թալինում կատարված գաղտնի դատավարությանը։ 

Ինչպիսի բարձր մասնագիտական հմտություն ցուցաբերեց իր գործում փորձառու ԲԴԽ-ի հարազատ զավակ Սուրեն Մնոյանը։

Աշտարակի դատարանում  նոր Երևան եկած հանգամանքներով դիմումս վարյութ ընդունեց։

Շրջանցեց ՀՔԾ -ին  ,ՀՀ Ոստիկանությանը,վեցերորդ վարչությանը,Արդարադատության նախարարությանը,լրագրողներին։ Թալինում քննվող դատական գործը, բերեց Աշտարակ։Խաղի մեջ մտցրեց երրորդ անձի՝ Կոշի գաղութի նախկին պետի տեղակալ Ռուբեն Շբոյանին։
Աջափնակի նոտարում արագի մեջ առք ու վաճառքի 80.000 դոլլարանոց պայմանգիր կնքեց և Ռուբեն Շբոյանը հայտնվեց դատարանում որպես պարտաճանաչ գնորդ ։ Հետո Մնոյանը որոշեց Աշտարակից գործը պիտի գնա Երևան։ 

Դատական գործի խարդախություններ պարունակող  կեսը Սուրեն Մնոյանը  պահեց իր մոտ առանձնասենյակում և կասեցրեց, իսկ մնացած կեսը առանց նախաբանի  ուղարկեց Երևան` ՀՀ Վերաքննիչ դատարան։ Շատ զարմանալի ձևով Վերաքննիչ դատարանին չհետաքրքրեց քաղ․գործի նախաբանը ,անգամ դատական  գործի համարը չհետաքրքրեց։Կամ էլ նախօրոք տեղյակ էին, այդ էր պատճառը,որ դատական գործի համարը Երևանում  փոխվեց։

Երևանի Վերաքննիչ  դատարանից «լվացված մաքուր » քաղ․ գործը փոխված համարով եկավ Աշտարակ և  Սուրեն Մնոյանը լինելով գործի լավագույն մասնագետը,այն մակագրեց իր վրա:

Չորս տարի ձգվող դատական նիստեր։Չորս տարի անիմաստ բողոքներ։

2018 թ․ին նոր Հայաստանում բողոք-նամակ ուղարկեցի` նախկինում կատարված խարդախությունները բացահայտելու հույսով։ Զարմանալիորեն հերթական բողոքը մերժվեց։Նորից բողոքեցի, այս անգամ Ոստիկանության «Թեժ գիծ» ծառայությանը։

«Թեժ գծի» ղեկավարը որոշում  կայացրեց, որ  խմբակային հանցագործությունը պետք է բացահայտվի, բայց հանկարծակի լռեց․․․ 

2020 թ․հունվարին Աշտարակի դատարանի արխիվում էի։ Գնացել էի պարզելու՝ Աշտարակի թաղային ոստիկան Գևորգ Մարգարյանին ինչ  փաստաթղթեր են տրամադրել, որի հիման վրա հերթական քր․ գործը մերժվել է։ Աշտարակի Դատարանից պատասխանեցին, որ Ոստիկանությունից իրենց չեն դիմել։Ոչ մի փաստաթուղթ չեն տրամադրել ոստիկանություն։Դրա փոխարեն բախվեցինք  «հեքիաթի»  հետ։ Դատարանի նոր նախագահի և աշխատակազմի նոր ղեկավարի հետ պարզեցինք,որ Թալինի դատարանում դատավոր Մանուկ Մարգարյանի կողմից 17.06.2008 թ․ին մուտքագրված հայցը,որը նույն օրը վարույթ էր ընդունել և նույն օրը քաղ․ գործի վրա գրել էր ԱՐԱԴ1/01/0129/02/08 համարը,  իրականում Ապարանի դատավոր Ռուզաննա Հակոբի Բարսեղյանի քաղ․գործի համարն  է: Այսինքն,  այսքան տարի հայցեր,դատական որոշումներ,Վերաքննիչ ,Վճռաբեկ դատարաններում,տարիներ շարունակ պտտվող ,այս դատական գործը, որը վերջերս քննվել էի Արագածոտնի մարզի դատախազության և Ոսիկանության կողմից մերժվել էր,իրականում գոյություն չունի` «,ՉԻԲՈՒՌԱՇԿԱ է»․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *