«Դյուցազնագրքի» նախագահը գրանցեց Արմեն Ջորջի ինքնատիպ ռեկորդը /տեսանյութ/

Ազատամարտիկ, ԱՍԱԼԱ-ի աջակից, բարերար Արմեն Ջորջը նաև խոհարար է և հայտնի է իր ինքնատիպ կերակրատեսակներով: Օրերս նա սահմանեց ռեկորդ, որը գրանցեց «Դյուցազնագիրք» դյուցազունների  ասոցիացիայի նախագահ, ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի վաստակավոր գործիչ Վարդան Թովմասյանը:

Արմեն Ջորջը նախ սահմանեց ռեկորդ 1 րոպե 10 վայրկյան ժամանակահատվածում պատրաստելով
«Ուրֆա քաբաբ» հայկական ավանդական կերակրատեսակը, ապա գերազանցեց իր ռեկորդը ժամեր անց` 5 րոպեում պատրաստելով 7 շիշ «Ուրֆա քաբաբ»:

Մանրամասերը` տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *