Փառք ու պատիվ Ձեզ, ոստիկանության զորքեր. Գրիշա Սարգսյանի շնորհավորանքը

 Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի նախագահ, միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը սրտանց շնորհավորում է հզոր, հաղթանակած, անպարտելի, ռազմաճակատում մկրտություն ստացած, հոգեհարազատ ներքին զորքերի, այժմյան ոստիկանության զորքերի և նրա վետերանների հոբելյանական տարեդարձը: Ես գլուխ եմ խոնարհում զոհվածների շիրիմների առջև:

Փառք ու պատիվ Ոստիկանության զորքերին, որը անցել է դժվարին և երկար ճանապարհ: Զորքեր, որոնք ստեղծվել են միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների` ՄՕՀՋ – ՄՀՆՋ- ի բազայի վրա, որոնք դարձան հայոց բանակի հիմքը: Զորքեր, որոնք  ռազմաճակատում որպես զինվորներ հերոսաբար պաշտպանեցին հայրենիքը, իսկ ներսում` որպես իրավապահ, հանդիսացան և առ այսսօր հանդիսանում են օրենքի պաշտպան: Զորքեր, որոնք անցան փառապանծ մարտիկի ուղին: Զորքեր, որոնք «Կոլցո» օպերացիայից փառքով դուրս եկան, ունենալով 70 զոհված, 6 անհայտ կորած, 120 գերեվարված, 90 վիրավոր: Զորքեր, որոնք արցախյան ազատամարտից դուրս եկան հաղթանակած և փառքով իրենց սուրը դրեցին պատյանը:

Փառք ու պատիվ Ձեզ, ոստիկանության զորքեր, որոնք ծառայում են ի փառս Հայաստանի Հանրապետությանը ի բարօրություն հայ ժողովրդին

Հարգանքներով` Գնդապետ Գրիշա Սարգսյան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *