Աթենքում գտնվող «Դուրղութի» հայկական հրապարակը սարսափելի վիճակում է. ահազանգ

Ես ` Աղավնի Մկրտչյանն եմ , ինձ համարում եմ ՀՀ հպարտ քաղաքացի: Ես հանդիսանում եմ նաև E.R.A (հույն-ռուս-հայ) բարեկամության միության նախագահ: Ճակատագրի բերմամբ այժմ  բնակվում եմ Աթենքում։Ինձ համար կարևոր է  իմ ազգին և իմ պատմությանը առնչվող ցանկացած խնդիր: Արդեն երկարատև ժամանակ է, որ զբաղվում եմ Աթենքում գտնվող Դուրղութի հրապարակի խնդրով:
Ձեզ պատեմ հայկական Դուրղութի հրապարակի մասին:
Դուրղութի հրապարակը գտնվում է Աթենքի կենտրոնում` հայկական թաղամասում:
ԷԼԱՍ-/Հունաստանի ժողովրդա-Ազատագրական Բանակ/ ԷԼԱՍ-ի քաղաքային առաջին միավորումն ստեղծվել է Աթենքի Հայկական Դուրղութի թաղամասում։Հունաստանի ազգային հերոս,Խաղաղության Միջազգային Լենինյան մրցանակի դափնեկիր Մանոլիս Գլեզոսն ասում է․-Գրավման մռայլ տարիներին Հունաստանի քաղաքներում ու լեռներում հայ մարտիկների ռազմա-քաղաքական գործունեությունն անգնահատելի ներդրում է դեմոկրատական-ազատագրական դիուցազներգության մեջ։Մենք միշտ հիշում ենք Աթենքի Դուրղութի,Կոկինյա և այլ թաղամասերի հայ աշխատավորների պայքարը Ֆաշիստական դահիճների դեմ։Նրանցից շատերը ընկան հերոսի մահով։ Դուրղութիի «ՄԵԾ ՇՈՒՐՋԿԱԼ» -ի օրը հազարավոր հայեր  և հույներ խիստ վերահսկողության տակ ուղարկվեցին մահվան ճամբարներ։Մեկ գիշերում Դուրղութի թաղամասի 3000 տնակները դարձան  վշտի խավարի և հուսահատության մեջ սուզված մի հսկայական գերեզման -գրում է Համբարձում Ղազարյանը,ով եղել է այդ դիմադրական շարծման մասնակից։ Դուրղութիի բլոկի ժամանակ օգոստոսի 9-ին շուրջկալի զոհ են դարձել  թաղամասի դիմադրության կուսակցության ղեկավար Վահրամ Սաքեյանը և շատ հայեր:

Դուրղութի հրապարակը, որը պետք է պատմամշակութային արժեք դառնար Աթենքում ապրող յուրաքանչյուր հայի համար, այս պահին գտնվում է անմխիթար վիճակում, ինչը պարսավանք և ամոթ է աթենքաբնակ հայերի համար:

Հրապարակը կեղտոտ է, գտնվում է անմխիթար վիճակում, սանիտարահիգենիկ պայմաններ չկան…

2017- թվականին հույն պատմաբան Պանդելի Արապինիսը զանգահարեց E.R.A (հույն-ռուս-հայ) բարեկամության միության գրասենյակ։

Առաջարկեց հանդիպենք հայական պատմական Դուրղութի հրապարակում։Հանդիպեցինք․․․ հույն պատմաբանը պատմում էր,երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին պատմական Դուրղութի հրապարակի հայ-հույն հերոսների  արիության մասին։ Պատմում էր, թե ինչպես են Դուրղութիի հույն բնակիչները դիմել դատարան,պահանջել հայկական հրապարակը կարգի բերել։

Ես նայում եի շուջս ու ամոթ զգում։ 2017 թ- ից սկսեցի դիմել աջ-ձախ, ում պատահի։ 2018-ին Մուսա Լեռան հերոսամարտի միջոցառումը կազմակերպեցինք Դուրղութի հայկական թաղամասումում։ Ներկաներին պատմեցինք երկրորրդ համաշխարհային պատերազմում կամավոր պայքարած հայ հերոսների մասին։ 2019թ․ին նշեցինք «Դուրղութի»  փառատոնը: Այս տարի` 2020 թվականին, երբ աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակ է և բազմամարդ հավաքները արգելված են մենք գտանք ելք: Սակավաթիվ և պատմությանը լավատեղյակ մարդկանցով  նշեցինք «Դուրղութի»  փառատոնի մեկ տարին։
Միջոցառմանը ներկա էին նաև հույն լրագրողներ:

Կամավորության սկզբունքով պատերազմ մղած հայ  տղաների հիշատակը պետք է հարգել։ Կոչով դիմում եմ ԵԿՄ –ին և վստահ եմ, որ հանուն հայրենիքի կյանքը դրած երկրապահները կբարձրաձայնեն և կհասնեն խնդրի կարգավորմանը: Դիմում եմ նաև ազատամարտին մասնակցած բոլոր հայերին և հասարակական կառույցներին` միացեք մեզ և թույլ մի տվեք, որ Աթենքում գտնվող Դորղութի հրապարակը մնա անմխիթար վիճակում և այդ հրապարակի համար պայքարած հայ տղաները, թեկուզ երկնքում իրենց անտեսված զգան:

Հավելեմ, որ Դուրղութիի հարևանությամբ գտնվող`  մաքուր հրապարակում նշեցինք երկու միջոցառումները։ Մուսա լեռան հերոսամարտին նվիրված օրը  և «Դուրղութի»  փառատոնը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *