Կյանքից հեռացել է Սուրեն Սադոևը. Գրիշա Սարգսյանը ցավակցում է

Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության անդամ Սուրեն Ֆատոյի Սադոևը: Լինելով ազգությամբ եզդի միլիցիայի թոշակառու Սադոևը 1990-94թթ. մասնակցել է արցխայան պատերազմին և ապրիլյան քառօրյա պատերազմին` աչքի ընկնելով իր արիությամբ և հայ ազգի հանդեպ նիրումով: Նա իր անսահման նվիրվածության համար բազմաթիվ հուշամեդալներով է պարգևատրվել:

Սուրեն Սադոևը պարբերաբար օգնություն է ցուցաբերել սոցիալապես անապահով և զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունը վշտակցում է Սուրեն Սադոևի հարազատներին: Նա անցել է փառավոր մարտական ուղի և մենք պատրաստ ենք հարգել և անմար պահել մեր ընկերոջ հիշատակը:

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի նախագահ, միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *