Իրանահայ երգիչը իր հուզիչ կատարումը նվիրեց «Կամուրջ-88»-ին /տեսանյութ/

Իրանահայ հայտնի երգիչ, ինքնատիպ կատարող և հրաշալի մարդ, հզոր հայ Հանրի Հարությունյանը իր ողջույնի խոսքն է հղում «Կամուրջ-88» նախագծի անդամներին:
Հանրի Հարությունյանը նաև իր ցնցող կատարումն է նվիրում աշխարհասփյուռ հայերին միավորող նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 17-ին կայացավ Հայաստանի Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի,  Arlur.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր, գրող, հրապարակախոս Լուսին Ղազարյանի  և Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հիմնադրված և գործունեությունը Եվրոպայում  ծավալող E.R.A (հույն-ռուս-հայ) բարեկամության միության հիմնադիր նախագահ Աղավնի Մկրտչյանի տեսակամուջը` «Կամուրջ-88» խորհրդանշական անվանումով, որի ընթացքում քննարկվեցին սպորտի, մշակույթ, ռազմահայրենասիրական մի շարք կարևոր հարցեր:

«Կամուրջ-88» նախաձեռնության շրջանակներում արդեն ձևավորվել է «Փոքրիկ Հայկազունք» միջազգային կենտրոնը: Աշխարհի տարբեր հատվածներում բնակվող հայ երեխաները հեռավար տարբերակով գիտելիքներ են ստանում հայոց լեզվի և պատմության մասին:

Սպիտակ քաղաքում բնակվող ուսուցչուհի Աղունիկ Բաբայանը վարում է հեռավար դասընթացները և պատասխանում է երեխաների հարցերին:

Հեռավար դասընթացին միացել են Աթենքում, Ուկրաինայում, Լեհաստանում, Ֆրանսիայում և այլ երկրներում ծնված հայ երեխաներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *