Հայրենանվեր գործերի աջակից Ռոբերտ Հովհաննիսյանը կարևորագույն հարցի է անդրադառնում /տեսանյութ/

Հայրենասիրական բազմաթիվ նախաձեռնությունների աջակից Ռոբերտ Հովհաննիսյանը միացել է նաև «Կամուրջ-88» նախագծին: Ռոբերտ Հովհաննիսյանը մտահոգ է Աթենքում գտնվող հայկական խաչքարերի ճակատագրով:

Հիշեցնենք, որ օրերս խնդրի մասին բարձրաձայնել է Աթենքում գտնվող հույն-ռուս-հայ E.R.A միության նախագահ Աղավնի Մկրտչյանը:

Նշենք, որ «Կամուրջ-88» նախագծի շրջանակներում իրականացվում են հայապահպան ծրագրեր:

«Կամուրջ-88» -ի հիմնադիրներն են ` Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, Arlur.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր, գրող, հրապարակախոս Լուսին Ղազարյանը և Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գործող Հույն-Ռուս-Հայ E.R.A բարեկամության միության նախագահ Աղավնի Մկրտչյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *