ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հարազատները հողազավթու՞մ են իրականացրել. ահազանգ

Arlur.am լրատվական կայքը ստացել էր ահազանգ, ըստ որի տեղի է Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի է ունեցել հողազավթում: Մենք 08.07.2020թ. ամսաթվով հարցում ենք ուղարկել քաղաքապետարանին: Հարցումը թվագրված է, սակայն դեռ պատասխան չկա:
Բնակիչները կրկին անգամ ահազանգեցին, նշելով, որ միգուցե պատասխանը ուշանա ու իրենց հարցադրումը լուծվի ի օգուտ հակառակ կողմի:

Մենք ներկայացնում ենք հարցումը, որի պատասխանը ևս հրապարակելու ենք:

«Հարգելի պարոն քաղաքապետ.

Arlur.am լրատվական կայքը և «Թեմիս» միջազգային իրավապաշտպան ասոցիացիան  ստացել են ահազանգ մի խումբ քաղաքացիներից, ովքեր բնակվում են Մալթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկ փողոց 123/7 հասցեում և 123/ 8 հասցեներում:

Ըստ ահազանգի` Դ. Խաչատրյանի հասարակական նշանակության տարածքի անմիջապես ետնամասում տեղի է ունեցել ապօրինի հողազավթում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այդ հողազավթումը կատարվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի հարազատների կողմից:
Քաղաքապետարանին  քաղաքացիները բազմաթիվ անգամ ահազանգել են, սակայն նրանց խոսքով`  առ այսօր պաշտոնական արձագանք և խնդրի լուծմանը միտված քայլ չի արձանագրվել»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *