«Փոքրիկ Հայկազունք» միջազգային դպրոցը միացավ «Ես հայ եմ» ֆլեշմոբին

«Ես հայ եմ» ֆլեշմոբը շարունակում է արձագանքներ ստանալ աշխարհի տարբեր երկրներից: 

Հիշեցնենք, որ Arlur.am լրատվական կայքը և «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանը հայապահպանությանը միտված ֆլեշմոբ են հայտարարել:

Ֆլեշմոբին միացել է նաև Հունաստանում գործող E.R.A (հույն-ռուս-հայ) միության նախագահ, «Կամուրջ-88» նախաձեռնության համահիմնադիր Աղավնի Մկրտչյանը և նախաձեռնության շրջանակներում գործող «Փոքրիկ Հայկազունք» միջազգային հեռավար դպրոցը:

Ներկայացնում ենք Աղավնի Մկրտչյանի ուղերձը .

Նշենք նաև, որ դպրոցի ուսուցչուհին հայրենասեր հայուհի Աղունիկ Բաբայանն է, ով ապրում է Սպիտակ քաղաքում:

Ֆլեշմոբին մասնակցելու համար հարկավոր է նկարահանել տեսանյութ, որտեղ փոքրիկ հայերը կասեն «ես հայ եմ»: Տեսանյութերը ուղարկեք մեր ֆեյսբուքյան էջին կամ info.arlur@gmail.com էլ. հասցեին:

Փոքրիկ հայկազուններ Անգելինա Իսկանդարյանը` 4 տարեկան (Հունաստան), Համլետ Սիմոնյանը` 9 տարեկան , Ագապի Սիմոնյանը` 3 տարեկան և Լուիզա Սիմոնյանը` 11 տարեկան (Լեհաստան):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *