Ամեն բան կարող էր ավարտվել ողբերգությամբ. լրագրող Նարինե Ղուկասյանը մանրամասնում է

Քիչ առաջ Գավառ-Երևան ավտոճանապարհի Միդեյդար կոչվող ճանապարհահատվածում տեղի ունեցավ ՃՏՊ։
Ի շնորհիվ Երևան-Գավառ երթուղայինի Գավառտրանսի վարորդ Լեվիկ Կարապետյանի պրոֆեսիոնալիզմի շրջանցեցինք դժբախտ և ողբերգական պատահարը։ Մեր երթուղայինի առջևից ընթացող երկու մեքենա բախվելով և առաջացնելով գազի արտահոսք, ծխի մառախուղ, անտեսանելի էին դարձրել ճանապարհը։ Երթուղայինի վարորդը կտրուկ արգելափակելով, կարողացավ երթուղայինում գտնվող ուղևորնեերի գոռոցների ձայնի տակ ճիշտ կողմնորոշվել և մեքենան դուրս բերել ծխացող տարածքից դուրս։

Շնորհակալ ենք, անչափ։ Շնորհակալ ենք նաև 911-ին արագ սրձագանքման համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *