«Ես հայ եմ» ֆլեշմոբը շարունակում է արձագանքներ ստանալ աշխարհի տարբեր երկրներից:
Arlur.am լրատվական կայքը և «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանը հայապահպանությանը միտված ֆլեշմոբ են հայտարարել:
Ֆլեշմոբին միացել է նաև Հունաստանում գործող E.R.A (հույն-ռուս-հայ) միության նախագահ, «Կամուրջ-88» նախաձեռնության համահիմնադիր Աղավնի Մկրտչյանը և նախաձեռնության շրջանակներում գործող «Փոքրիկ Հայկազունք» միջազգային հեռավար դպրոցը:
Մոնիկա Մալտոզյանը` 4 տարեկան, և Մելինե Մալտոզյանը` 8 տարեկան, ֆլեշմոբին միացել են Աթենքից:
Հիշեցնենք, որ Ֆլեշմոբին մասնակցելու համար հարկավոր է նկարահանել տեսանյութ, որտեղ փոքրիկ հայերը կասեն «ես հայ եմ»: Տեսանյութերը ուղարկեք մեր ֆեյսբուքյան էջին կամ info.arlur@gmail.com էլ. հասցեին: