Գարիկը աղոթքի նման կրկնում է` ես հայ եմ. 7 ամյա տղան Լեհաստանից միացավ

«Ես հայ եմ» ֆլեշմոբը շարունակում է արձագանքներ ստանալ աշխարհի տարբեր երկրներից: 

Arlur.am լրատվական կայքը և «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանը հայապահպանությանը միտված ֆլեշմոբ են հայտարարել:

7 ամյա Գարիկ Սիմոնյանը, ով ապրում է Լեհաստանում ամեն օր իր տանը աղոթքի նման կրկնում է` ես հայ եմ:

Ֆլեշմոբին միացել է նաև Հունաստանում գործող E.R.A (հույն-ռուս-հայ) միության նախագահ, «Կամուրջ-88» նախաձեռնության համահիմնադիր Աղավնի Մկրտչյանը և նախաձեռնության շրջանակներում գործող «Փոքրիկ Հայկազունք» միջազգային հեռավար դպրոցը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *