Աթենքում բնակվող 4 ամյա Եվան ասում է. «Ես սիրում եմ քեզ, Հայաստան»

«Ես հայ եմ» ֆլեշմոբը շարունակում է արձագանքներ ստանալ աշխարհի տարբեր երկրներից: 

Arlur.am լրատվական կայքը և «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանը հայապահպանությանը միտված ֆլեշմոբ են հայտարարել:

Ֆլեշմոբին միացել է նաև Հունաստանում գործող E.R.A (հույն-ռուս-հայ) միության նախագահ, «Կամուրջ-88» նախաձեռնության համահիմնադիր Աղավնի Մկրտչյանը և նախաձեռնության շրջանակներում գործող «Փոքրիկ Հայկազունք» միջազգային հեռավար դպրոցը:

Եվա Մալտոզյանը` 4 տարեկան, Աթենքից միացել է ֆլեշմոբին: Աղջնակը հուզված ասում է. «Ես սիրում եմ քեզ, Հայաստան»:

Հիշեցնենք, որ Ֆլեշմոբին մասնակցելու համար հարկավոր է նկարահանել տեսանյութ, որտեղ փոքրիկ հայերը կասեն «ես հայ եմ»: Տեսանյութերը ուղարկեք մեր ֆեյսբուքյան էջին կամ info.arlur@gmail.com էլ. հասցեին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *