Գնդապետ Գրիշա Սարգսյանի կոչով աշխարհի 108 երկիր դատապարտում է թուրք-ադրբեջանական ագրեսիան. ակցիա ԱՄՆ-ում

Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի կոչով` վաղը օգոստոսի 2-ին, Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի ԱՄՆ մասնաճյուղի անդամների կողմից,նախագահ, գնդապետ Արտաշես Ազիզյանի գլխավորությամբ: Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գտնվող Թուրքիայի դեսպանատան դիմաց կհրավիրվի բողոքի խաղաղ ակցիա մեկ պահանջով`անհապաղ դադարեցնել ադրբեջանա-թուրքական ագրեսիան և ազգամիջյան հարցերը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով:
«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի և Թուրքիայի վարած քաղաքականությունը Հայաստանի սահմանների կայունության դեմ: Ուժի կիրառմամբ հարցեր լուծելը դատապարտելի է: Թուրքիան և Ադրբեջանը խախտում են բոլոր միջազգային իրավական նորմերը մարդու իրավունքի հիմնարար ազատությունների վերաբերյալ»,-իր խոսքը Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի մամուլի ծառայության ղեկավար Լուսին Ղազարյանի միջոցով փոխանցում է Գրիշա Սարգսյանը:

Զգուշացնում ենք, որ 1915 թվականից 105 տարի է անցել, մեր ծխացող վերքերը մեզ առավել զգոն են դարձրել ու թույլ չենք տա, որ 21-րդ դարում մեր ազգի նկատմամբ նոր ցեղասպանության ծրագիր մշակվի:

Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի անդամ 108 երկրներ, միանալով Գրիշա Սարգսյանի կոչին,  դատապարտում են  ագրեսորների ծրագրերը և պատրաստ են իրենց երկրներում նույն պահանջով  ակցիաներ իրականացնել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *