Ջերմուկի Համոյի զինակից ընկերները շարունակում են հրամանատարի գործը /տեսանյութ/

Լեգենդար հրամանատար, ԼՂՀ և ՀՀ մարտական խաչերի ասպետ Մուշեղ Բաբայանը (Ջերմուկի Համո) 2016 թվականի ապրիլի 3-ին վերակազմավորեց  դեռևս արցախյան պատերազմի տարիներին հիմնած ջոկատը և տվեց «Հայդուկ» անունը:

Տղաներից շատերը արցախյան պատերազմի տարիներին եղել էին հրամանատարի հավատարիմ զինվորները: Ջերմուկի Համոն միշտ անկոտրում էր ու երազում էր պատմական հայրենիքը վերադարձնելու մասին:

«Մենք չենք կարա մեր թևերը ծալած նստենք ու հետո գրենք` Աստված հոգիդ լուսավորի հայ զինվոր»,- մի առիթով ասաց լեգենդար հրամանատարը:

Այսօր` օգոստոսի 2-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում էին հրամանատարի զինվորները ու նրանք, ովքեր ցանկանում են միանալ նրա հիմնադրած ջոկատին:

Հրամանատարի որդին, եղբոր որդիները, եղբայրները պատմելու շատ բան ունեին, բայց լռեցին:

«Մենք վերակազմավորել ենք ջոկատը և մեր առջև շատ խնդիրներ կան, որոնց մասին հիմա չարժե խոսել»,- Arlur.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի Համոյի եղբայրը` Գարուն Բաբայանը:

Ջերմուկի Համոյի զինակից ընկերը, պահեստազորի փոխգնդապետ, 90-ականների պատերազմի ու ապրիլյան իրադարձությունների մասնակից  Օհան Գևորգյանը խոսեց հանդիպման կարևորության մասին:

Ընկերները աղոթք հղեցին առ Աստված ռազմական ծրագրեր կազմելուց առաջ:

ԱՍԱԼԱ-ի աջակից, ազատամարտիկ, բարերար Արմեն Ջորջը ցանկություն հայտնեց միանալու ջոկատին:

Մանրամասները` տեսանյութերում:

Լուսանկարները` Հայկ Կիսեբլյանի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *