«Հաց Բերողին սպանել են ու դա փաստ է». Հաց Բերողի եղբայրը` վարչապետին

«Այս հեղափոխությունը ես չեմ համարում իրական,քանի որ այն մարդը,ով  իբր ցավում էր Արթուր Սարգսյանի` Հաց Բերողի համար, ով առավոտից իրիկուն իբրև կանգնած էր Հաց Բերողի կողքին,մինչ օրս ոչ մի քայլ չի արել մեղավորներին պատժելու համար»,-Arlur.am-ի հետ զրույցում ասաց 2016 թվականի հուլիսի 26-ին «Սասնա Ծռեր»-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանի եղբայրը` Արտակ Սարգսյանը:

Արտակ Սարգսյանի խոսքով` այդ անձը` իրական մարդասպաններին, որոնց մասին դեռ 2016-2017թթ-ին ասում էր ,որ մեղավոր են ու պետք է պատժվեն Հաց Բերողի գործով,հիմա պաշտոններ է տալիս։

«Սա ասում  եմ նրա համար,որ հասկանալի լինի մարդկանց, թե ինչ էր  կատարվում իմ հետ հեղափոխության ժամանակ։Կան ինձ իբր հարազատ մարդիկ, ում Հաց Բերողի գործը չի էլ հետաքրքրում,քանի որ նրանք նիկոլապաշտ են, երբ պահանջում եմ բացահայտում` Հաց Բերողի գործով,մի քանի կոպեկով իմ մասին սկսում են վարքաբեկիչ բաներ գրել։Նիկոլը իր պահվածքով ինձ սարքեց իր դեմ հակահեղափոխական։Հաց Բերողին սպանել են ու դա փաստ է, և դա շրջանցել չի լինի»,-հայտարարում է Արտակ Սարգսյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *