Հետո չասենք, թե Նիկոլն է մեղավոր. E.R.A միության նախագահը` ԱԳ նախարարին

Արտաքին գործերի նախարար`
Զոհրաբ Մնացականյանին
Հունաստանում
 գործող E.R.A
(հույն-ռուս-հայ) միության նախագահ`
 Աղավնի Մկրտչյանից

Հարգելի նախարար, խնդրում եմ արձագանքել դիմումիս: Արդեն երկու տարի իմ հնչեցրած ահազանգերը Ձեր  կողմից անարձագանք են մնում: Ես ակնկալում եմ Ձեր գործնական քայլերը հնչեցրածս իսկապես կարևոր հարցի շուրջ: 2017 թ․ից պաշտոնապես դիմել եմ` Աթենքի հայկական հրապարակի կեղտոտ, լքված,անտեսված վիճակի համար։ Այսօր, Ձեզ և համայն աշխարհին դիմում եմ կոչով։ Սփյուռքում բնակվող ՀՀ քաղաքացիներ. Պահեք, պահպանեք աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայկական պատմամշակութային արժեքները: Պահպանեք աչքի լույսի պես։ Եթե որևէ երկրում ոտնահարում են Ձեր անցյալ պամությունը, հայ ազգի լուման, որը ներդրվել է նաև այլ ազգերի գոյապահպանման և զարգացման համար, տվյալ երկրում բարձրաձայնեք։ Եկեք մենք հարգենք մեզ։ Հարգելի նախարար. ուրախ կլինենք, եթե բացատրեք Հունաստան- Հայաստան նման ,«դիվանագիտական» մոտեցումը։ Հետո չասենք, թե Նիկոլն է մեղավոր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *