Հզոր հայորդին հայր է, հարազատ ընկեր ու հայ. այսօր լեգենդար գնդապետի ծնունդն է

Անունը արժևորվում է գործով: Գործի և խոսքի տեր մարդ է Գրիշա Սարգսյանը: ՄՀՆՋ (միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներ) վետերանների միության նախագահը, ոստիկանության գնդապետը բարդ ու հայրենապահ ճանապարհով ձեռք է բերել իր պատիվը: Գրիշա Սարգսյանը, ով երկու զավակների նվիրված հայր է, սիրելի կնոջ` Անթառամի թիկունքն ու ամրությունը և զուգահեռ նաև հայ մարդկանց համար նվիրյալ:

Հայրենիքի զինվոր ու հաշտարար Գրիշա Սարգսյանի ծննդյան տարեդարձն է այսօր…

Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի` հզոր և հատու խոսքով առանձնացող ղեկավարը` իր ծննդյան տարեդարձի օրն էլ իր հարազատների և ընկերների հոգսերով է տարված:

Հզոր հայորդի ծնունդդ օրհնել է Աստված: Աստված պահապան ընտանիքիդ, ընկերներիդ….

Քո բոլոր ընկերները այսօր իրենց հոգու անկյունում մի բաժին բարեմաղթանք ունեն քեզ համար: Գիտեմ, որ այդ ընկերները միլիոնավոր են…………….

Լուսին Ղազարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *