Գեներալ Հայկ Հովհաննիսյան, ծնունդդ շնորհավոր

Ազատամարտիկ Արայիկ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր իմ թանկագին եղբոր` Հայկ Հովհաննիսյանի ծննդյան օրն է։ Երկար տարիներ է չեմ տեսել եղբորս, քանի որ 25 տարի ծառայությունից հետո բնակություն հաստատեց օտար երկրում։ Հայկ ջան, առողջ եղիր, մնա այնպիսին ինչպիսին որ կաս ու միշտ եղել էս բոլորիս համար։ Հայկս բացառիկ մարդկանցից մեկն է, ում սիրում և գնահատում են բոլորը, իրեն սիրել և գնահատել են իր զինվորները, ծառայակից ընկերները։ Այսօր Հայկս թոշակի է անցել,բայց հասցրել է դառնալ Գեներալ։ Փառք ու պատիվ քեզ ու քո զինակից ընկերներին, փառք ու պատիվ բոլոր բանակայիններին, փառք ու պատիվ բոլոր այն մայրերին, որ պետությանը ու հայ ազգիս քեզ պես նվիրյալ է լույս աշխարհ բերել։ Հայկս մեր օրերում Հայաստանի Հանրապետության մեջ բացառիկ հայ երիտասարդներից մեկն էր, ով ռազմական գիտելիքները և կրթությունը ստացել էր Ուլյանովսկի անվան բարձրագույն զինվորական կրթահամալիրում։Փառք ու պատիվ քեզ Հայկս։ Քեզ շնորհավորում են նաև «Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը» (ՕՄՈՆ), Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի կազմը և իմ զինակից ու մարտական ընկերները:

Գրկում ու համբուրում եմ քեզ։ Ծնունդդ շնորհավոր»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *