Արտյոմ Սոլոյանի նոր, ցնցող ռեկորդը /տեսանյութ/

ՀՀ Ուժային եռամարտի (պաուրերլիֆտինգի) ֆեդերացիայի մարզիկ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն , Արտյոմ Սոլոյանը երեկ` օգոստոսի 8-ին սահմանեց նոր ռեկորդ, որը գրանցվեց Դյուցազնագրքում:

Արտյոմ Սոլոյանը իր ռեկորդը նվիրեց վերջերս` Տավուշի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված` հինգ հերոսներին և հաղթանակած տղաներին:

Ռեկորդը սահմանվեց «Տաշիր» մարզասրահում:

«Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Վարդան Թովմասյանը ողջունեց Արտյոմ Սոլայանի որոշումը և բարեմաղթեց  նոր նվաճումներ:

ՀՀ Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի նախագահ, սպրոտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը ներկայացրեց Արտյոմ Սոլայանի ձեռքբերումները:

Արտյոմ Սոլոյանը 142 կգ տարողությամբ ծանրաքարերը մեջքի վրա ձեռնաթաթը թարս դիրքով կատարեց ծալում, ուղղում վարժությունը 5 անգամ:

Նշենք, որ Արտյոմ Սոլայանը մեկ տասնյակից ավել ռեկորդներ է սահմանվել, որոնք գրանվել են Դյուցազնագրքում:

Մանրամասները` տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *