«Երևանի քաղաքապետարանից`Աթենք ուղարկած զորավոր թուղթը համարենք կատակ». բաց նամակ Հայկ Մարությանին

Ամիսներ առաջ, Հայաստանի Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի, Arlur.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր, գրող, հրապարակախոս Լուսին Ղազարյանի  և Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հիմնադրված և գործնեությունը Եվրոպայում  ծավալող E.R.A (հույն-ռուս-հայ) բարեկամության միության հիմնադիր նախագահ Աղավնի Մկրտչյանի  ջանքերով ձևավորվեց «Կամուրջ-88» խորհրդանշական անվանումով նախագիծը: Նախագծի շրջանակներում Աղավնի Մկրտչյանը բարձրացրել է շատ կարևոր հարց, որի լուծումը գտնելու նպատակով դիմում է հղել նաև Երևանի քաղաքապետ` Հայկ Մարությանին:

Նա մասնավորապես անրադարձել է Աթենքում գտնվող հայկական` Դուրղութի հրապարակի խնդրին, որտեղ տեղադրված հայկական հուշաքարերը անմխիթար վիճակում են :
Օրերս, Երևանի քաղաքապետարանից ստացել է պատասխան: Աղավնի Մկրտչյանը ստացած պատասխանին վերաբերվել է հումորով և այն որակել, որպես «զորավոր թուղթ»:

««E.R.A » Բարեկամության Միությունը , օրերս,  նամակ- առաջարկով դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։Առաջարկել էինք, որ  նոյեմբեր ամսին Երևան- Աթենք բարեկամության առիթը օգտագործել և Աթենքում նշել երկու բարեկամ քաղաքների տարելիցը ։Վստահ էինք, որ  բարեկամական այցը, մոտիկից ծանոթանալը հայկական հուշաքարերի և հայկական աղբի մեջ կորած պատմական Դուրղութի հրապարակին` կզգոնացներ Աթենքի քաղաքապետին և մեր հրապարակի վիճակը մի փոքր կբարելավեր․․․»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Աղավնի Մկրտչյանը:

«Կամուրջ-88» նախաձեռնության անդամները համակարծիք են: Աղավնի Մկրտչյանը այսօր ևս գրառում է կատարել հիշյալ թեմայով: Նա կրկին անգամ դիմում է Երևանի քաղաքապետին:

«Հարգելի Հայկ Մարության.
Ձեզ եմ ուղարկում Միջազգային համագործակցություն Երևան քաղաքի 2019-2023 հնգամյա նախագծից մի հատված, որտեղ գրված է ակտիվացնել գործընկեր քաղաքների և այդ թվում Աթենքի հետ համագործակցությունը։Միևնույն ժամանակ նշված է ակտիվացնել աշխատանքները սփյուռքի կառույցների հետ։ Պարոն քաղաքապետ մենք Հունաստանում 2007 թվականից պետական ճանաչում ստացած հասարարական կառույց ենք ։
Ձեզ նամակ առաջարկ ենք ուղարկել համագործակցության ։Նոյեմբերին Աթենք- Երեվան գործընկեր քաղաքների համգործակցության տարելիցին գալ Աթենք, ծանոթանալ մեր հայակակն պատմական «կեղտի»մեջ կորած հերոսների արյամբ ներկված հրապարակին։ Այս զորավոր թուղթը առանց կնիքի, առանց օր և ժամի միգուցե վերանայեք․․․Մենք գիտենք, որ դուք հումոր սիրում եք։ Հարգելով ձեր հումորը ,Երևանի քաղաքապետարանից`Աթենք ուղարկած այս զորավոր թուղթը համարենք կատակ»․:


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *