Գնդի Ադեն միացավ Ազգային Հերոս որդուն` Ջիվանին. ցավակցություն

Մահացել է ՀՀ Ազգային Բանակի կազմակերպիչներից, ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի մայրը` Բավական Աբրահամյանը:

Բարի, ազնիվ, հայրենանվեր Բավական մայրիկը, ում հարազատները դիմում էին `Գնդի Ադե անունով:
Նա մայր էր հազարավոր ազատամարտիկների համար: Ազգային հերոսի մայրը որդիների կողքին է եղել և օգնել, որ զենք-զինամթերք հավաքեն և Արցախի սուրբ հողի պաշտպանության համար ներդրում ունենան:

Բավական մայրիկը հզոր և հպարտ հայուհի էր, նա նռնակ իր տունը զինանոց էր դարձրել, լիցքավորում էր ավտոմատները…. : Գնաց միացավ որդուն…
Թող հոգիդ երկնքում լինի հերոսի մայր….

«Կամուրջ-88» միջազգային նախագիծը, որի համահիմնադիրներն են Հունաստանում գործող E.R.A (հույն-ռուս-հայ ) բարեկամության   միության նախագահ` Աղավնի Մկրտչյանը, ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ` Գագիկ Սարոյանը, Arlur.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր, գրող, հրապարակախոս Լուսին Ղազարյանը, ԱՍԱԼԱ-ի աջակից, ազատամարտիկ բարերար Արմեն Ջորջը ցավակցում են Բավական մայրիկի որդուն` Պետրոս Աբրահամյանին, զարմիկին` ազատամարտիկ Սարգիս Ղազարյանին, բոլոր հարազատներին և նրանց, ովքեր ապրում են մեծ հայիի, հերոսի ոգով ու խրատներով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *