Մահացել է ազատամարտիկ Մորուք Կարոյի մայրը

Կյանքից հեռացել է ազատամարտիկ, «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական-հասարակական կազմակերպության  նախագահ Կարապետ Կարապետյանի (Մորուք Կարո) մայրը` Մարիամ Շահբազյանը:
Համեստ, բարի, աշխատասեր հերոսածին հայուհին միշտ կմնա հարազատների և ընկերների հուշերում:
Թող հոգիդ լույսերի մեջ լինի թանկագին Մարիամ մայրիկ:
Arlur.am լրատվական կայքը, խմբագիր Լուսին Ղազարյանը, Հունաստանում գործող E.R.A (հույն-ռուս-հայ ) բարեկամության   միության նախագահ Աղավնի Մկրտչյանը, ԱՍԱԼԱ-ի աջակից, ազատամարտիկ, բարերար Արմեն Ջորջը հայտնում են իրենց ցավակցությունը սիրելի ընկերոջ ընտանիքին:
Կարո ջան, ամուր եղիր…

Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 25-ին, ժամը՝ 17.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազարո» սգո սրահում: Հասցեն՝ Լուկաշին 152/1:

Հուղարկավորությունը՝ օգոստոսի 26-ին, ժամը 14.00-ին՝ նույն սրահից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *