Հայրենասեր հայուհի Լարիսա Մովսիսյանը ապրիլյան պատերազմի հերոսների ընտանիքների հետ կապ հաստատելը համարում է սրբազան պարտք:Ամիսներ առաջ նա որոշում կայացրեց իր տան բազմահատոր գրադարանը նվիրաբերել ապրիլյան պատերազմի հերոս, սերժանտ Ադամ Սահակյանի անունը կրող դպրոցի գրադարանին:
Այցելությունը Ադամի ծնողներին հուզիչ էր, սակայն Ադամի նկարներն ու նրա մասին պատմող խորհրդանիշներն ու մասունքները միանգամից վեհության զգացողություն հաղորդեցին ներկաներին:
Լարիսա Մովսիսյանը հուզված էր:
Arlur.am-ի հետ զրույցում նա նկատեց. «Ցանկանում եմ, որ բոլորը իմանան հերոս Ադամի մասին»:



Ադամի հայրը` Խաչատուր Սահակյանը, շարունակ պատմում էր որդու մասին: Նա նշեց, որ զորակոչվելու ժամանակ Ադամը ուսանող էր (մասնագիտությամբ ճարտարապետ–դիզայներ էր) , սակայն ինքն է ցանկացել ծառայել առաջնագծում:



Նա փոխանցեց նաև Ադամի պատգամը. «Մարդը պետք է այնպիսի արարք անի, որ բոլորի համար լավը ապահովի»:
Հանդիպմանը ներկա էր նաև հասարակական գործիչ Լուսինե Շամիլյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Պատրաստեց` Լուսին Ղազարյանը: