Անժելա Ստեփանյանի բարերարությամբ կկառուցվի Սուրբ Դավիթ մատուռ-եկեղեցին /տեսանյութ/

Օգոստոսի 22-ին խոշորացված Գյուլագարակ համայնքի Պուշկինո գյուղում, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ, Տեր Մերուժան և Տեր Մամբրե քահանաների մասնակցությամբ` տեղի ունեցավ «Սուրբ  Դավիթ» մատուռ-եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը: Մատուռ-եկեղեցին կառուցվելու է բարերար, Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի նախագահ, մշակույթի վաստակաշատ գործիչ Անժելա Ստեփանյանի և իր ընտանիքի՝ Գուրգեն,Դավիթ և Նարե Մինասյանների նախաձեռնությամբ։ Մատուռ-եկեղեցու ճարտարապետներն են Տիգրան Վիրաբյանը և Գևորգ Մարտիրոսյանը, ձևի մտահաղացումը Անժելա Ստեփանյանինն է։

Պուշկինո գյուղը ցնծում էր: Հիմնօրհնեքի կարգից հետո բաժանվեց օրհնված մատաղը, որից հետո հետաքրքիր համերգային ծրագրով հանդես եկան հայտնի երգիչ-երգչուհիներ Հասմիկ Բալասանյանը, Մարգար Եղիազարյանը, Ռոման Ավագյանը, Դավիթ Աղաջանյանը, Դիանա Տոռեսը, Արմինե Գրիգորյանը, Լուսինե Մկրտչյանը և այլոք:

Պարային կատարումներով ողջունեցին Ստեփանավանի և Պուշկինոյի խմբերը:

Անժելա Ստեփանյանը ակնհայտ հուզված էր: Նա բոլորին պատմեց եկեղեցի կառուցելու իր երեսուն տարվա երազանքի մասին:

Համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը Arlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ողջ համայնքը հիացած է այս նախաձեռնությամբ և ինքը անձամբ հետևելու է եկեղեցու կառուցման աշխատանքներին:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ժողովրդական արտիստուհի, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը, գործարար Սամվել Խաչատրյանը, ռեժիսոր,խմբագիր Իվան Անտոնյանը և այլոք:

Մանրամասները` տեսանյութերում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *