Աշուղ Ռազմար Սասունցին դեռ ծնունդը կտոնի Սասունում

Աշուղ Ռազմար Սասունցու երակներով հոսում է Սասնա տան երդիկից դուրս եկող ծխի տաք պայքարը: Երազող չէ, ավելի ճիշտ նպատակի և պայքարի հետամուտ, իր բառ ու բանով աշխարհասփյուռ հայությանը տուն բերող , իր կոչն ու պայքարը երգով ու ապրած կյանքով հային ու մարդուն նվիրող, անշահախնդիր, նվիրյալ….

Նկարում` Սերգեյ Կարինյան, Լուսին Ղազարյան, Աշուղ Ռազմար Սասունցի (2016թ. ապրիլ)


Երկիրն ու երկինքը, հայոց հողը նրան օժտել են հայի հոգու ճիչը դեպի լեռների արձագանքը մղող հաղթանակածին ուժով:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Անցնինք Սասուն, մտնինք Վան » լեգենդար երգի հեղինակի ծննդյան օրն է:

Նկարում` Աշուղ Ռազմար Սասունցի, Լուսին Ղազարյան, Հարութ Բոգարյան

Աշուղ Ռազմար Սասունցի, թող կատարվի քո վեհ նպատակը և Սասուն երկրում հաջորդիվ նշենք ծննդյանդ օրը:

ՀՀ Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիան` նախագահությամբ սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանի, Հունաստանում գործող E.R.A (հույն-ռուս-հայ) Բարեկամության միությունը` Աղավնի Մկրտչյանի նախագահությամբ, Arlur.am լրատվական կայքը,
Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի (IPA) հայաստանյան գրասենյակի նախագահ, ՄՀՆՋ (միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներ) վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը, ԱՍԱԼԱ-ի աջակից, ազատամարտիկ Արմեն Ջորջը և իրավաբան Հակոբ Ջորջը , ԱՄՆ-ում բնակվող բարերար Հարութ Բոգարյանը մաղթում են սիրելի աշուղ Ռազմար Սասունցուն անամպ երկինք և լուսավոր օրեր, ստեղծագործական բեղուն տարիներ….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *